Իր խորհրդականին ի նշան երախտագիտության՝ նշանակել է բարձր պաշտոնի
Thu, 01 Oct 2026 19:00:35 +0400
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը իր խորհրդական Յենս Ֆլոսդորֆին նշանակել է Եվրահանձնաժողովի կոմունիկացիաների բաժնի ղեկավար՝ 18 հազար եվրո ամս․ աշխատավարձով։ Այդ պաշտոնին հավակնել է 66 մասնագետ։ Այս մասին հայտնում է Rapporteur պարբերականը։ Համաձայն հաղորդման, այդ կերպ ֆոն դեր Լեյենը նվեր է մատուցել իր աշխատակցին, ով գրեթե քսան տարի զբաղված է եղել իր հանրային կերպարի ստեղծմամբ։
Մասնագետները նշում են, որ նախկինում նման պրակտիկա չի եղել, որ հանձնակատարները ԵՄ կենտրոնական ապարատներից որեւէ մեկում իրենց օգնականներին կամ խորհրդականներին նշանակեին ղեկավար պաշտոնների, քանի որ հասկանալի է, որ այդ դեպքում շահերի բախման մասին խոսակցություններ կառաջանային։Ֆլոսդորֆը այս պաշտոնին կստանա հարկային արտոնություններ Բելգիայում եւ 50 միլիոն եվրոյի բյուջեով մի դեպարտամենտ, որը իրականացնելու է ԵՀ ինֆորմացիոն քաղաքականությունը։