Գլխների՛դ կպնի ձեր «ինքնիշխանությունը», հա՜
Thu, 01 Oct 2026 19:13:57 +0400
Դավաճանությունն ու անկարողությունը «ինքնիշխանության» անվան տակ փաթեթավորելու վրա ռեժիմը ծախսում է ահռելի ռեսուրսներ։ Է՛լ ծախու «փորձագետներ», որ սնկի պես աճելով՝ ամեն սմարթֆոնից, հեռուստացույցից, սառնարանից ու հարդուկից հարդուկում են մեր գլուխները անտրամաբանական, բայց «փոխկապավոր» բառակույտերով, է՛լ «պետական գաղափարախոսության» հռչակում, է՛լ պայքար նվիրական խորհրդանիշների դեմ …
Ու այդ մեծ կեղծիքը մեկ օրվա մեջ հօդս է ցնդում ադրբեջանցի ընդամենը մեկ զինծառայողի «ջանքերով»։
Հուսով եմ՝ մոլորեցված ու խաբված մեր եղբայրներից ու քույրերից շատերն այսօր կսթափվեն։
ՀԳ. Գլխների՛դ կպնի ձեր «ինքնիշխանությունը», հա՜…
Ռուբեն Մելիքյանի էջից