Եղիշե Մելիքյանի պարզաբանումը ՝ Չանչարևիչի հետ կապված

Եղիշե Մելիքյանի պարզաբանումը ՝ Չանչարևիչի հետ կապված

Fri, 02 Oct 2026 12:09:01 +0400


Գրել էինք, որ այսօր Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի շրջանակում արտագնա խաղում կմրցի Կիպրոսի ընտրանու դեմ։ Մենք նաև գրել էինք, որ Եղիշե Մելիքյանի թիմը Կիպրոս է մեկնել առանց Օգնյեն Չանչարևիչի, որը սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիայի դեմ Երևանում կայացած խաղում, հանդես էր եկել մեկնարկային կազմում։

Դարպասապահի բացակայությունը հատկապես ուշագրավ էր նաև այն պատճառով, որ Չեռնոգորիայի դեմ հանդիպումից հետո Եղիշե Մելիքյանը դրական էր արտահայտվել Չանչարևիչի մասին՝ նշելով, որ ընդհանուր առմամբ գոհ է նրա խաղից։

Երեկ՝ Կիպրոսի դեմ արտագնա խաղին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողների դիտարկումներին արձագանքելիս Մելիքյանը, մասնավորապես անդրադառնալով դարպասապահի բացակայությանը, նշել է, որ Չանչարևիչը վնասվածք է ստացել։ Հենց այդ պատճառով էլ նա չի ընդգրկվել հայտացուցակում և չի մեկնել Կիպրոս։

Միաժամանակ, այս հանգամանքը որոշակի հարցեր է առաջացրել նաև հաղորդակցման տեսանկյունից։ Սովորաբար ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը հավաքականի ֆուտբոլիստների վնասվածքների դեպքում նախապես տեղեկացնում է այդ մասին, մինչդեռ Չանչարևիչի դեպքում նման պարզաբանում մինչ Կիպրոս մեկնելը չի հրապարակվել։

Հենց այս պատճառով էլ դարպասապահի բացակայությունը, որը մարզական առումով կարող էր ունենալ միանգամայն սովորական պատճառ՝ վնասվածքը, լրացուցիչ քննարկումների և տարբեր ենթադրությունների տեղիք է շարունակում տալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուկրաինական հակամարտության «վերջակետի» պայմանը հայտնի է

Ուկրաինական հակամարտության «վերջակետի» պայմանը հայտնի է Wed, 28 Oct 2026 02:00:42 +0400 Ուկրաինան՝ հանուն Ռուսաստանի…

3 ժամ ago

Առաջիկա օրերին Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն

Առաջիկա օրերին Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն Wed, 28 Oct 2026 01:30:48 +0400 Առաջիկա 96 ժամվա…

3 ժամ ago

Պետք է դուրս գալ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից․ Մասուդ Փեզեշկիան

Պետք է դուրս գալ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից․ Մասուդ Փեզեշկիան Wed, 28 Oct 2026…

4 ժամ ago

Օրբանը` ՄԱԿ Գլխավոր քարտուղար

Օրբանը` ՄԱԿ Գլխավոր քարտուղար Wed, 28 Oct 2026 00:30:43 +0400 ՄԱԿ գործող վարչակազմը դիտարկում է…

4 ժամ ago

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին Wed, 28 Oct 2026 00:02:49 +0400…

5 ժամ ago

Ադրբեջանի դեսպանը կրկնել է Ալիեւի պահանջը

Ադրբեջանի դեսպանը կրկնել է Ալիեւի պահանջը Wed, 28 Oct 2026 00:00:01 +0400 Լոնդոնում Բաքվի դեսպան…

5 ժամ ago