Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել Կարապետյանից

Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել Կարապետյանից

Fri, 02 Oct 2026 14:05:48 +0400


Արման Բաբաջանյանի ղեկավարած «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ հրապարակավ ներողություն է խնդրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանից` հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար:

Ռուբեն Մեհրաբյանի ներողության տեքստը հրապարակվել է վերջինիս ֆեյսբուքյան էջում, ինչը ներկայացնում ենք ստորև․

Կատարում եմ Դատարանի՝ հանուն Հայաստանի Հանրապետության կայացրած վճիռը։

28.06.2025 թ. «Մի կյանք ապրես, դառնաս միլիարդատեր, մտնես Ֆորբսի ցուցակ, հետո էշ-էշ դուրս տաս՝ գնաս նստես ու մնաս, ասենք, Կիրկորովի, Մաշայի, Մարգոյի ու Զատուլինի հույսին, իսկ մատնաքաշ-ականջ ֆիլոսն էլ դիստանցիոն վրեդ խնդա։ Ողբամ վիճակդ, ղամմազ։» բովանդակությամբ հրապարակում էի կատարել Սամվել Կարապետյանի վերաբերյալ:
25.07.2025 թ. Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել իմ դեմ դատարանին խնդրելով.
5.1. Հայցադիմումի 1.3. կետում նշված վիրավորական արտահայտությունների համար Ռուբեն Հենրիկի Մեհրաբյանին պարտավորեցնել դատարանի կողմից սահմանված ձևով հրապարակայնորեն ներողություն խնդրել Սամվել Սարգսի Կարապետյանից,
5.2. Ռուբեն Հենրիկի Մեհրաբյանից հօգուտ Սամվել Սարգսի Կարապետյանի բռնագանձել 3.000.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում։
5.3. Ռուբեն Հենրիկի Մեհրաբյանից հօգուտ Սամվել Սարգսի Կարապետյանի բռնագանձել դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից։
Դատարանի 21.08.2026 թ. վճռով հայցը բավարարել է մասնակի.
1.1. Պարտավորեցնել Ռուբեն Հենրիկի Մեհրաբյանին սույն քաղաքացիական գործով դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում՝ www.facebook.com սոցիալական կայքում՝ իր օգտահաշվի միջոցով ներողություն խնդրել Սամվել Սարգսի Կարապետյանից՝ նույն հարթակում և նույն եղանակով կատարելով հրապարակում՝ հետևյալ բովանդակությամբ. ««www.facebook.com սոցիալական կայքի իմ անձնական էջում 28.06.2025 թվականին կատարված հրապարակման մեջ «էշ-էշ դուրս տալ» և «ղամմազ» արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում Սամվել Կարապետյանից»: 1.2. Հայցը մնացած՝ 3.000.000 ՀՀ դրամի՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջին մասով՝ մերժել:
2. Ռուբեն Հենրիկի Մեհրաբյանից հօգուտ Սամվել Սարգսի Կարապետյանի բռնագանձել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Դատական ծախսերի, այդ թվում` պետական տուրքի հարցը մնացած մասով համարել լուծված:
Այսպիսով առաջնորդվելով օրինական ուժ ստացած դատական ակտով ««www.facebook.com սոցիալական կայքի իմ անձնական էջում 28.06.2025 թվականին կատարված հրապարակման մեջ «էշ-էշ դուրս տալ» և «ղամմազ» արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում Սամվել Կարապետյանից»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով

Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով Wed, 18 Nov 2026 13:48:56 +0400 HYPHEN4 ԼԱԲ կրթական…

5 րոպե ago

Քրեական գործ, մի քանի տուն, ծեծ․ ով է Լիճքի վարչական ղեկավարը

Քրեական գործ, մի քանի տուն, ծեծ․ ով է Լիճքի վարչական ղեկավարը Wed, 18 Nov 2026…

8 րոպե ago

Ոչ ԵՄ-ն է համաձայն, որ իր անդամը լինի ԵԱՏՄ անդամ, ոչ էլ հակառակը. Երբ պահը գա, պիտի որոշենք

Ոչ ԵՄ-ն է համաձայն, որ իր անդամը լինի ԵԱՏՄ անդամ, ոչ էլ հակառակը. Երբ պահը…

10 րոպե ago

Մոսկվա չի մեկնելու. ինչու

Մոսկվա չի մեկնելու. ինչու Wed, 18 Nov 2026 13:38:37 +0400 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը…

15 րոպե ago

Հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները

Հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները Wed, 18 Nov 2026 13:31:26 +0400 Հայտնի են 2027…

22 րոպե ago

Նիկոլից տարանջատվողներին պետք է բռնել և առանձնացնել

Նիկոլից տարանջատվողներին պետք է բռնել և առանձնացնել Wed, 18 Nov 2026 13:30:55 +0400 Latest news…

23 րոպե ago