Եվրոպական հանրությունը չի կարող պարզապես դիտորդ մնալ․ Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում

Եվրոպական հանրությունը չի կարող պարզապես դիտորդ մնալ․ Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում

Fri, 02 Oct 2026 14:59:39 +0400


Նարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

Հարգելի՛ նախագահ, սիրելի՛ գործընկերներ,

Այսօր ես ցանկանում էի խոսել առողջապահական խնդիրների մասին, սակայն տեղի ունեցած ցնցող դեպքը ստիպում է խոսել դրա մասին։

Ուղիղ 24 ժամ առաջ Հայաստանում սարսափելի դեպք է տեղի ունեցել։ Ադրբեջանցի զինված զինծառայողը հատել է Հայաստանի սահմանը, ներխուժել հայի տուն, ընտանիք և երեք երեխաների աչքի առաջ կրակել մոր վրա։

Սա վերջին շրջանում արդեն երկրորդ դեպքն է, երբ հայ խաղաղ բնակիչները հարձակման են ենթարկվում հարևան երկրի զինծառայողների կողմից։

Գիտե՞ք, թե ինչու են նրանք այդքան վստահ։ Պատժի բացակայության պատճառով։

Միջազգային դատարաններն ու կառույցները, որոնք պետք է պատասխանատվության ենթարկեին Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտման պատասխանատուներին, որևէ գործուն քայլ չձեռնարկեցին։

Մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա՝ Հունգարիայում, ադրբեջանցի զինծառայողը ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրի ընթացքում կացնով սպանեց քնած հայ զինվորին, սակայն նա արտահանձնվեց Ադրբեջանին։

Մարդասպանը նույնիսկ մեկ օր չանցկացրեց ադրբեջանական բանտում։ Փոխարենը` Ադրբեջանի նախագահը նրան դիմավորեց, «Ազգային հերոսի» կոչում շնորհեց և թույլ տվեց ազատ շրջել Բաքվի փողոցներում։

Վերադարձնելով նրան Ադրբեջանին՝ ԵՄ անդամ պետությունը, թեկուզ ակամայից, կանաչ լույս վառեց նման վտանգավոր վարքագծի համար։

Եվ հիմա մենք տեսնում ենք նույն շրջապտույտի կրկնությունը․ ադրբեջանցի զինծառայողները մուտք են գործում Հայաստան, հարձակվում խաղաղ բնակիչների վրա, իսկ Ադրբեջան վերադարձվելու դեպքում նրանց ընդունում են որպես հերոսների։

Այս վտանգավոր շրջապտույտը պետք է ավարտվի։

Եվրոպական հանրությունը չի կարող պարզապես դիտորդ մնալ։

Բռնություն գործադրողները երբեք չպետք է փառաբանվեն։

Խաղաղ հայ քաղաքացիների կյանքը պետք է առաջնահերթություն լինի։

Ո՛չ արտահանձնմանը, եթե արդարադատությունը երաշխավորված չէ։

Այո՛ միջազգային արդարադատությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքիայում վաճառում են 3.6 կգ քաշով վաֆլի

Թուրքիայում վաճառում են 3.6 կգ քաշով վաֆլի Sun, 22 Nov 2026 22:19:45 +0400 Քաղցրավենիք արտադրող…

8 րոպե ago

Ամերիկացի նախարարի այցը Բաքու կապ ունի՞ TRIPP-ի մասին Փաշինյանի հայտարարության հետ

Ամերիկացի նախարարի այցը Բաքու կապ ունի՞ TRIPP-ի մասին Փաշինյանի հայտարարության հետ Sun, 22 Nov 2026…

12 րոպե ago

ԵՄ-ն կրճատում է բյուջեն․ Չեխիայի վարչապետը զայրացած է

ԵՄ-ն կրճատում է բյուջեն․ Չեխիայի վարչապետը զայրացած է Sun, 22 Nov 2026 22:05:26 +0400 Չեխիայի…

22 րոպե ago

Կատակով իր աշխատակազմի ղեկավարին առաջարկել է մասնակցել ընտրություններին

Կատակով իր աշխատակազմի ղեկավարին առաջարկել է մասնակցել ընտրություններին Sun, 22 Nov 2026 22:00:17 +0400 ԱՄՆ…

27 րոպե ago

«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան

«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան…

32 րոպե ago

Ներկայացված պատկերը միակողմանի ու մանիպուլյատիվ է և չի համապատասխանում իրականությանը․ Արցախ կամերային նվագախումբ

Ներկայացված պատկերը միակողմանի ու մանիպուլյատիվ է և չի համապատասխանում իրականությանը․ Արցախ կամերային նվագախումբ Sun, 22…

44 րոպե ago