Սա ասում է մի պաշտոնյա, ում բռնապետ ղեկավարը Հայաստանի տարածքը կոչում է զավթողական անունով․ Հայրապետյան

Սա ասում է մի պաշտոնյա, ում բռնապետ ղեկավարը Հայաստանի տարածքը կոչում է զավթողական անունով․ Հայրապետյան

Fri, 02 Oct 2026 23:12:58 +0400


Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է․

«Հաջիևը կոչ է անում Հայաստանի կառավարությանը «ակտիվորեն աշխատել հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ»։ Նա նաև ասել է, թե «հայ երիտասարդության շրջանում պահպանվում են ռևանշիստական տրամադրություններ․․․»։

Սա ասում է մի պաշտոնյա, ում բռնապետ ղեկավարը Հայաստանի տարածքը կոչում է զավթողական անունով, որը մի ողջ սերունդ է կրթում Ադրբեջանում՝ սովորեցնելով, որ իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իրենց «պատմական հողն է»։ Սա անում է առանց որևէ գիտական հիմնավորման և փաստի։ Զուտ, որովհետև ուզում է ագրեսիվ սերունդ ստանալ՝ ընդդեմ Հայաստանի։

Փաստորեն, մինչ Ադրբեջանն ակտիվորեն պատրաստում է իր սերնդին զավթողական նպատակների ու պատերազմի համար, ՀՀ կառավարությանը կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու ու անհիշողության զանգված դարձնելու գործընթացը, քանի որ դա էականորեն կհեշտացնի Ադրբեջանի զավթողական ծրագրերի իրագործումը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քննարկում են դեսպանատները մայրաքաղաքից տարհանելու հարցը

Քննարկում են դեսպանատները մայրաքաղաքից տարհանելու հարցը Sun, 04 Oct 2026 15:31:57 +0400 Արեւմտյան ճամբարի երկրները…

12 րոպե ago

Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել մեկնել Բաքու

Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել մեկնել Բաքու Sun, 04 Oct 2026 15:27:10 +0400 ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ ԵՄ…

17 րոպե ago

Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն

Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Sun,…

29 րոպե ago

Կենդանակերպի երկու նշանի հոկտեմբերը խոստանում է կարիերայի աճ եւ ֆինանսական հաջողություն

Կենդանակերպի երկու նշանի հոկտեմբերը խոստանում է կարիերայի աճ եւ ֆինանսական հաջողություն Sun, 04 Oct 2026…

44 րոպե ago

Իրանի բանակը կամավորներ է հավաքագրում

Իրանի բանակը կամավորներ է հավաքագրում Sun, 04 Oct 2026 14:46:03 +0400 Իրանի բանակը նախատեսում է…

58 րոպե ago

Մարդ չի իմանում՝ ոչխար պահի, թե՞ շուն

Մարդ չի իմանում՝ ոչխար պահի, թե՞ շուն Sun, 04 Oct 2026 14:30:49 +0400 Նիկոլն ասում…

1 ժամ ago