Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել մեկնել Բաքու

Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել մեկնել Բաքու

Sun, 04 Oct 2026 15:27:10 +0400


ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՀԱՅՏՆԵԼ ԱՆՁԱՄԲ ՄԵԿՆԵԼ ԲԱՔՈՒ

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ ՀՐԱՏԱՊ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ–նամակով դիմել եմ ԵԱՀԿ ԽՎ՝ Բաքու մարդասիրական այց կազմակերպելու պահանջով։
Առաքելությունն ամբողջությամբ համահունչ է խաղաղության համագործակցությունը խրախուսող, հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված, ռազմագերիների և այլ պահվող անձանց վիճակի և իրավունքների նկատմամբ ԵԱՀԿ ԽՎ պաշտպանական սկզբունքներին։
Հայերեն թարգմ․

30․09․2026
ՊՐՆ․ ՊԵՐԵ ԽՈԱՆ ՊՈՆՍ ՍԱՄՊԻԵՏՐՈ
ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊՐՆ․ ՌՈԲԵՐՏՈ ՄՈՆՏԵԼԼԱ
ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊՐՆ ԼՈՒԻՍ ՄԻԳԵԼ ԴԱ ԳՐԱՍԱ ՆՈՒՆԵՍ
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
ՊՐՆ ՄՊԱՆԶՈՒ ԲԱՄԵՆԳԱ
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ և ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԶԵԿՈՒՑՈՂ

Հարգելի՛ պարոնայք,
Ձեզ եմ դիմում որպես ԵԱՀԿ ԽՎ–ում ՀՀ պատվիրակության անդամ և ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ հրատապ մարդասիրական դիմումով։

Արդեն երրորդ տարին է, ինչ Ադրբեջանում, փակ դռների ետևում տեղի են ունենում հայ ռազմագերիների և այլ հայազգի կալանավորված անձանց դատավարությունները։ Նրանց ընտանիքները զրկված են իրենց հարազատներին այցելելու հնարավորությունից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացված հատվածական տեղեկատվությունն, ինչպես նաև ընտանիքների հետ սահմանփակ հեռախոսազրույցները լուրջ մտահոգություններ են առաջացնում Ադրբեջանում պահվող հայ պատանդառված անձանց ֆիզիկական և հոգեբանական վիճակի վերաբերյալ։

Այս ամբողջ ժամանակահատվածում որևէ միջազգային մարդասիրական այց չի թույլատրվել։ Արդեն մեկ տարի է կալանավորված անձանց մոտ արգելված է նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի այցը։ Ողջ ընթացքում հայ ռազմագերիներին և պատանդներին այցելելու հնարավորություն չի ունեցել նաև միջազգային որևէ դիտորդական մարմին կամ երրորդ չեզոք կողմ։
Այս իրավիճակն անմիջականորեն առնչվում է ԵԱՀԿ խորհրդարանական կառույցի՝ մարդու իրավունքների, մարդկային արժանապատվության և մարդասիրական սկզբունքների պաշտպանությանն ուղղված կանոնադրական պարտավորություններին։
Այս առնչությամբ ցանկանում եմ առանձնահատուկ ուշադրություն հրավիրել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 2025 թ․ Պորտոյի հռչակագրի 208-րդ և 209-րդ կետերի վրա, որոնցով կոչ է արվում ԵԱՀԿ ԽՎ-ին մշակել ազատությունից զրկված անձանց դեպքերի դիտարկման և դրանց վերաբերյալ բարձրաձայնման շրջանակ, այդ թվում՝ նրանց պաշտոնական այցելությունների և նրանց վիճակի ստուգման, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերի միջոցով։

209-րդ կետը մասնավորապես կոչ է անում ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից տուժած բոլոր անձանց իրավունքների պաշտպանությունը և ընդգծում է ռազմագերիների և այլ կալանավորված անձանց նկատմամբ արդար և մարդասիրական վերաբերմունքի անհրաժեշտությունը՝ միջազգային մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան։

Կարծում եմ, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատգամավորներից կազմված մարդասիրական այցը Բաքու կարող է դառնալ այս հանձնառությունների կոնկրետ և նշանակալի դրսևորումը։
Ըստ այդմ,
խնդրում եմ աջակցել և նպաստել նման այցի կազմակերպմանը՝ հայ կալանավորված անձանց հետ հանդիպելու և նրանց հումանիտար ու մարդու իրավունքների իրավիճակը գնահատելու նպատակով։
Այս առաքելությունն ամբողջությամբ համահունչ է խաղաղության համագործակցությունը խրախուսող, ինչպես նաև հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ սկզբունքներին։
ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՆԱԵՎ ԱՆՁԱՄԲ ԵՎ ՄԵՆԱԿ ՄԵԿՆԵԼ ԲԱՔՈՒ։
Չափազանց կարևոր է ընդգծել, որ սա քաղաքական նախաձեռնություն չէ, այլ մարդասիրական քայլ, որը կարող է վստահության ձևավորման և իրական խաղաղության գործընթացի ուղղությամբ կարևոր ու կոնկրետ քայլ դիտարկվել։
Հետևաբար, խնդրում եմ, որ այցը կազմակերպվի որպես Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անվտանգության ապահովման հրատապ անհրաժեշտություն։
Միաժամանակ ակնկալում եմ Ձեր անձնական ներգրավվածությունն ու աջակցությունը՝ առաքելության անդամների համար անվտանգ մուտքի, անվտանգության ապահովման և վերադարձի անհրաժեշտ երաշխիքների ձեռքբերման գործում։
Նախապես շնորհակալություն Ձեր արագ արձագանքի և դրա իրականացմանն ուղղված բոլոր ջանքերի համար։
Հարգանքով՝

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ
ՀՀ ԱԺ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ և ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ
ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԵԱՀԿ ԽՎ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արմավիրում լարված իրավիճակ է. դատարանից կալանավոր է փախել

Արմավիրում լարված իրավիճակ է. դատարանից կալանավոր է փախել Mon, 26 Oct 2026 16:05:57 +0400 Քիչ…

15 րոպե ago

«Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի»․ Ինչ է ասել Հաջիևը

«Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի»․ Ինչ է ասել Հաջիևը Mon, 26 Oct 2026 15:59:50…

21 րոպե ago

Լարված իրավիճակ` Արմավիրում. Պարեկները խուզարկում են մեքենաները

Լարված իրավիճակ` Արմավիրում. Պարեկները խուզարկում են մեքենաները Mon, 26 Oct 2026 15:49:12 +0400 Latest news…

31 րոպե ago

Նոր որոշում` Արշակ սրբազանի վերաբերյալ

Նոր որոշում` Արշակ սրբազանի վերաբերյալ Mon, 26 Oct 2026 15:24:39 +0400 Latest news from Հրապարակ…

56 րոպե ago

Քրեական հետապնդման տակ գտնվող անձին տանում են 25-օրյա վարժական հավաքների․ իրավաբանը ահազանգում է

Քրեական հետապնդման տակ գտնվող անձին տանում են 25-օրյա վարժական հավաքների․ իրավաբանը ահազանգում է Mon, 26…

1 ժամ ago

Դատախազի «ասածը» չանցավ

Դատախազի «ասածը» չանցավ Mon, 26 Oct 2026 15:14:30 +0400 Latest news from Հրապարակ © 2026…

1 ժամ ago