«Հրապարակ»․ Ռուբեն Ռուբինյանն ու Արման Եղոյանը գործուղման են մեկնում
Sat, 03 Oct 2026 08:10:43 +0400
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր առաջին այցին է նախապատրաստվում այդ պաշտոնում։ Հոկտեմբերի 14—16-ը նա խորհրդարանական պատվիրակության հետ կմեկնի Հռոմ` մասնակցելու Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին։ Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունում եւս վեց հոգի կան, հինգն աշխատակազմից եւ մեկը ՔՊ–ական պատգամավոր Արման Եղոյանը, որը, ինչպես եևեկ տեղեկացանք, ղեկավարելու է առաջիկայում եկեղեցու հարցերով ստեղծվելիք ԱԺ քննիչ հանձնաժողովը։ Տեղեկություններ կան, որ Եղոյանը պետք է հակաեկեղեցական, հակակաթողիկոսական պրոպագանդա տանի եվրոպական երկրներում՝ վեհափառին ներկայացնելով Ռուսաստանի ագենտ, որպեսզի, այսպես կոչված, ժողովրդավար Արեւմուտքն աչք փակի վեհափառին իր աթոռից հեռացնելու Փաշինյանի հակասահմանադրական ծրագրի վրա։ Եղոյանից բացի Ռուբինյանի հետ Հռոմ կմեկնեն աշխատակազմի արտաքին կապերի վարչության, արարողակարգի պետերը, արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ, լրատվականից լուսանկարիչ–օպերատոր եւ հեռուստաօպերատոր։