«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը

«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը

Sat, 03 Oct 2026 08:15:09 +0400


Վարչապետի աշխատակազմի նորաթուխ ղեկավար Լիլիթ Մակունցը որոշել է գերազանցել իր նախորդին՝ Արայիկ Հարությունյանին։ Մակունցը եւս վարչապետից ավելի ակտիվ է՝ հանդիպումներ է ունենում եւ կառավարության կայքը ողողել է սեփական հանդիպումների մասին լուրերով ու լուսանկարներով։ Տպավորություն է, թե կառավարության թիվ մեկ աշխատող պաշտոնյան հենց ինքն է։

Օրինակ նախօրեին Մակունցը մասնակցել է «Նոր հնարավորություն Հայաստանի համար. արտաքին քաղաքականություն, բարեփոխումներ և դիմակայունություն» խորագրով երկօրյա աշխատաժողովի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, ուղեղային կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ հյուրեր: Կառավարության կայքում մի ծավալուն հաղորդագրություն է զետեղվել այդ մասնակցության վերաբերյալ, ինչպես սովորաբար արվում է վարչապետի դեպքում․ «Բացման խոսքով հանդես է եկել վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը․․․Վարչապետի աշխատակազմի ղեկավարի դիտարկմամբ՝ TRIPP-ը կդառնա տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության և հարևանների հետ խաղաղ գոյակցության ևս մեկ կարևոր բաղադրիչ», այս եւ նմանօրինակ ձեւակերպումներով է ողողված հաղորդագրությունը: Պաշտոնական կայքում անգամ տեղ է գտել, որ «Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել Կոնստանտին Պետրոսյանին նվիրված հոբելյանական համերգին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է Sat, 14 Nov 2026 00:08:13 +0400 ՀՀ փոխվարչապետ Մհեր…

3 ժամ ago

Թագուհին դարձել է փոխգնդապետ

Թագուհին դարձել է փոխգնդապետ Fri, 13 Nov 2026 23:55:43 +0400 Նիդերլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրի կինը՝ թագուհի…

4 ժամ ago

Քլոե Քարդաշյանը խզել է նախկին ամուսնու հետ հարաբերությունները

Քլոե Քարդաշյանը խզել է նախկին ամուսնու հետ հարաբերությունները Fri, 13 Nov 2026 23:45:41 +0400 Քլոե…

4 ժամ ago

Վիկտորյա Բեքհեմը փորձում է հաշտվել որդու հետ

Վիկտորյա Բեքհեմը փորձում է հաշտվել որդու հետ Fri, 13 Nov 2026 23:30:37 +0400 Վիկտորյա Բեքհեմը…

4 ժամ ago

Ինչու է տրամադրությունը վատանում աշնանը և ձմռանը և երբ արժե դիմել բժշկի

Ինչու է տրամադրությունը վատանում աշնանը և ձմռանը և երբ արժե դիմել բժշկի Fri, 13 Nov…

4 ժամ ago

Արսեն Գևորգյանի մահը, դատավորի ինքնաբացարկ և ՔԿԾ-ի պարզաբանում․ Օրվա թոփ լուրերը

Արսեն Գևորգյանի մահը, դատավորի ինքնաբացարկ և ՔԿԾ-ի պարզաբանում․ Օրվա թոփ լուրերը Fri, 13 Nov 2026…

4 ժամ ago