«Հրապարակ»․ Ես շատ լավ եմ աշխատում, երեւի դա է պատճառը, որ ուրիշ թեկնածու չկա

«Հրապարակ»․ Ես շատ լավ եմ աշխատում, երեւի դա է պատճառը, որ ուրիշ թեկնածու չկա

Sat, 03 Oct 2026 10:45:13 +0400


Վայքում հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում միակ թեկնածուն ՔՊ-ն է՝ գործող համայնքապետ Մխիթար Մաթեւոսյանի թեկնածությամբ: Մաթեւոսյանի գլխավորած ՔՊ համամասնական ցուցակում ավագանու 44 թեկնածու է ընդգրկված, որոնց մեջ նաեւ՝ վարչական ղեկավարներն են: Համայնքապետն այս շրջանում արձակուրդ է վերցրել եւ քարոզարշավ է իրականացնում, սակայն համայնքապետարանի պաշտոնականական կայքում նշվածէ, որ որոշումների կատարողն արձակուրդ գնացած համայնքապետն է: Մխիթար Մաթեւոսյանից հետաքրքրվեցինք, թե որքան գումար է ծախսել, կամ ծախսելու քարոզարշավի վրա. «Դեռ գումար չենք ծախսել, կուսակցությունն է մի քանի հատ պլակատներ տվել»: Ինչպե՞ս ստացվեց, որ Դուք ընտրություններին մասնակցող միակ թեկնածուն եք, մրցակից չունենալով՝ ինչպիսի՞ քարոզարշավ եք իրականացնում. «Գիշեր, ցերեկը աշխատել եմ, որ համայնքը զարգանա, որ բնակիչներն ինձ հարգեն, քանի որ ես շատ լավ եմ աշխատում, երեւի դա է պատճառը, որ թեկնածու չկա»:

– Իսկ ինչո՞ւ եք ընտրել «Հանուն խաղաղ զարգացման» կարգախոսը, դա կարող էր համապետական ընտրությունների կարգախոս լինել՝ ոչ համայնքային:

-Որովհետեւ 5 տարիներ ընթացքում տեսել ենք խաղաղ ժամանակներ եւ այդ ընթացքում համայնքը զարգացել է: Համոզված եմ, որ մնացած 5 տարիներն էլ խաղաղություն կլինի եւ մեր համայնքը ավելի շատ կզարգանա:

– Վայոց Ձորը եւ Սյունիքը կողք կողքի մարզեր են, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ ադրբեջանցի զինվորը կարող է անարգել հատել սահմանը, մտնել խաղաղ հայկական գյուղ եւ վնասել բնակչին: Կարող ե՞ք բացառել, որ նույն չի կատարվի նաեւ Ձեր այն համայնքում, որը սահմանակից է Ադրբեջանին:

– Երեկվա դեպքը պատահականություն է եղել:

– Կարող էր Ձեր ասած պատահականությունը մարդու կյանք արժենալ, այն էլ՝ հայ կնոջ:

-Դե Աստված տա, ըտենց բան էլ չլնի:

– Այդ լոզունգով ուզում եք ասել, որ կողմնակից ե՞ք Փաշինյանի բերած խաղաղությանը:

– Այո, ես ուզում եմ, որ մեր երեխաները խաղաղության մեջ ապրեն:

– Կա՞ խաղաղության մասին որեւէ փաստաթուղթ, որը կնքվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

– Համաձայնագիր կա ստորագրված:

– Բայց վերջնական խաղաղության պայմանագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքվե՞լ է, կամ հաստատվե՞լ է, թե՞ Փաշինյանի ասած խաղաղությամբ եք առաջնորդվում:

– Ցավդ տանեմ, ես ուզում եմ մեր երկիրը խաղաղ զարգանա, մեր նպատակը դա է, որ ամեն ինչ անենք, որ խաղաղ երկիր ունենանք:

– Եթե նման միջադեպերը շարունակական բնույթ կրեն, խաղաղության մասին խոսելը տեղի՞ն կլինի:

– Դե, պետք է ամեն ինչ անենք, որ այդ միջադեպերը բացառենք:

– Մամուլում գրվեց, որ Ձեր եւ Ձեր տիկնոջը պատկանող ԱՁ-ով մասնակցել եք համայնքապետարանի կողմից հայտարարված տենդերներին եւ միլիոնների հանող գումար ստացել համայնքնապետարանից:

– Իմ կինը հիմա ԱՁ –ը չունի, երբ որ ես դարձա համայնքի ղեկավար, նվիրատվություն տվեցի կնոջս: Ես իմ ամբողջ կյանքը, իմ հալալ քրտիքով աշխատել եմ ու այդ կազմակերպությունը ստեղծել եմ: Ես նվիրատվություն արեցի կնոջս, ինքն էլ՝ իր հերթին նվիրատվություն արեց լրիվ ուրիշ մարդու: Այդ ընթացքում մենք պիտի երեխա ունենայինք, երկու ամիս չկար, որ տնօրեն է եղել կինս, հետո՝ ֆիզ գնաց: Հիմա մենք ոչ հիմնարկ ունենք, ոչ էլ՝ կինս է դրանով զբաղվում: Կինս մենակ մեր երեխաներին է պահում, ուրիշ ոչ մի բանով չի զբաղվում: Համայնքապետարանը 2 անգամ մրցույթ է հայտարարել եւ ոչ մեկը չի մասնակցել այդ մրցույթին, մի քանի տարի առաջվա նախագիծ էր, շատ էժան գին էր, ոչ մեկը չէր մասնակցում: 3-րդ անգամ էդ կազմակերպությունը մասնակցել է, եւ շահել: Այդ հիմնարկը, այդ համայնքում 2013 թվականից աշխատանքներ է իրականացրել: Հիմա, որ իմ ստեղծած հիմնարկն է, իրավո՞ւնք չունի աշխատանքեր իրականացնի համայնքում: Իսկ 2022 թվականից հետո համայնքում այդ կազմակերպությունը ոչ մի մրցույթի չի մասնակցել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ո՞րն է Նարեկ Բաբայանի «առաքելությունը»

«Հրապարակ»․ Ո՞րն է Նարեկ Բաբայանի «առաքելությունը» Fri, 30 Oct 2026 08:10:01 +0400 Խորհրդարանի երեկվա ծեծկռտուքից…

9 րոպե ago

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ Fri, 30 Oct 2026 08:05:03 +0400 Նիկոլ Փաշինյանը…

14 րոպե ago

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին Fri, 30 Oct 2026 08:00:54 +0400 Նիկոլ…

19 րոպե ago

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան Thu, 29 Oct 2026 23:51:51…

8 ժամ ago

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա Thu, 29 Oct 2026 23:48:51 +0400 Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում…

9 ժամ ago

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին Thu, 29 Oct 2026 23:45:13…

9 ժամ ago