ԱՄՆ-ն ու Ուկրաինան կնքեցին գործարքը․ կարևոր
Sat, 03 Oct 2026 11:00:44 +0400
Ուկրաինայի և ԱՄՆ-ի համատեղ հիմնադրամը կնքել է առաջին համաձայնագիրը կարևոր նշանակություն ունեցող օգտակար հանածոների ոլորտում։ Սկզբնական փուլում ներդրումները կուղղվեն հազվագյուտ հողային տարրերի, ուրանի, բերիլիումի և ցիրկոնիումի արդյունահանման նախագծերին։
Reuters-ի հաղորդմամբ՝ համաձայնագիրը նախատեսում է շուրջ 30 մլն դոլարի ներդրում ուկրաինացի գործարար Գենադի Բուտկևիչի ներդրումային հարթակում։
Հիմնադրամի նոր նախագծերի ընդհանուր ծավալը, ներառյալ էներգետիկ նախագծերը, կազմում է շուրջ 70 մլն դոլար։
Ուկրաինան համատեղ հիմնադրամին կփոխանցի նոր նախագծերից ստացված եկամուտների կեսը, իսկ ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ռազմական օգնությունը կարող է հաշվարկվել որպես Վաշինգտոնի ներդրում։