«Հրապարակ»․ Շաքիի միջադեպի արցախյան նախադեպերը

«Հրապարակ»․ Շաքիի միջադեպի արցախյան նախադեպերը

Sat, 03 Oct 2026 11:15:19 +0400


Հոկտեմբերի 1-ին, Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած ադրբեջանցու ներթափանցումը կատարյալ դեժավյու է առաջացնում: Հայտնի է, որ զինծառայող Նասիմի Մուսաևը ծառայում էր Լաչինի /Բերձորի/ շրջանում տեղակայված զորամասերից մեկում: Հատելով պետական սահմանը, նա մտել էր Հայաստան, մի քանի օր թափառել եւ սեպտեմբերի լույս 30-ի գիշերը թաքնվել Շաքի գյուղի տներից մեկում, իսկ երբ հաջորդ օրը տանտիրուհին երեխաների հետ ներս է մտել, կրակել է նրա ոտքին, վիրավորելով կնոջը:

Նման դեպքերը սովորաբար որակվում են որպես «դասալքություն»: Եւ այս անգամ էլ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ Մուսաևը զորամասն ինքնակամ լքել է դեռևս սեպտեմբերի 26-ին, իսկ սեպտեմբերի 29-ին Բաքուն այդ մասին տեղեկացրել է հայկական կողմին։ Ասել է, թե ադրբեջանցի զինվորը մոլորվել է: Բացառված չէ, սակայն, որ գործ ունենք դասական մարտավարական զոնդաժի հետ: Իսկ հոգեբանական առումով՝ տեռոր՝ ուղղված խաղաղ բնակչությանը վախեցնելու և սեփական տներից դուրս մղելուն: Այլ կերպ ասած՝ թշնամին պարզապես ստուգում է, թե որքան խոր կարող է ներթափանցել Հայաստանի տարածք, և ինչպիսին կլինի արձագանքը։

Նման վարկած պաշտոնապես չի հնչել, սակայն միանգամայն հնարավոր է, որ զինծառայող Մուսաեւը այլ միսիա ուներ: Սա նույն ձեռագիրն է, որով Բաքուն կաթվածահար էր անում կյանքը Արցախի սահմանամերձ գյուղերում, նախքան այնտեղից հայերին վերջնականապես դուրս մղելը՝ 2023 թվականի մեծ տեղահանումից առաջ, ինչպես նաև 2021-2022 թվականներին:

Թվարկեմ Արցախի նմանատիպ ցավոտ միջադեպերը, որոնք նախորդեցին էթնիկ զտմանը:

2021թ. դեկտեմբերին ադրբեջանցի զինվորականները ԼՂՀ Մարտունու շրջանում, Ճարտարի մոտակայքում ներթափանցել էին հայկական վերահսկողության տակ գտնվող տարածք, բռնության էին ենթարկել դաշտում անասուն արածեցնող 65-ամյա խաղաղ բնակիչ Սեյրան Սարգսյանին: Սա արվել էր հենց բնակիչների աչքի առաջ՝ ցույց տալու, որ «դուք ձեր տանը պաշտպանված չեք»։ Հովվին պատանդ էին տարել ու սպանել էին իրենց դիրքում: Ադրբեջանցիները պնդում էին, թե հայ հովիվը ինքն է հեռվից եկել ու հարձակվել իրենց դիրքի վրա: Բայց Արցախի դատախազությունը հետագայում հրապարակեց տեսահսկման սարքերի տեսանյութը, որտեղ հստակ երևում էր, թե ինչպես է ադրբեջանցի զինվորականների մի ամբողջ խումբ ներխուժում չեզոք գոտի, բռնությամբ ձեռքերից ու ոտքերից բռնած քարշ տալով հայ խաղաղ բնակչին տանում իրենց հենակետ, որտեղ էլ հետո նրան դիտավորյալ սպանել են։

Մինչև մեծ հարձակումը, 2022 թվկանի մարտին ադրբեջանցիները կամաց-կամաց, «մոլորվելու» կամ դիրքային առաջխաղացման պատրվակով խախտում էին շփման գիծը Ասկերանի շրջանում։ Նրանք բարձրախոսներով հոգեբանական ճնշում էին գործադրում գյուղացիների վրա՝ ստիպելով լքել իրենց տները, ինչից հետո գյուղերը հայաթափվեցին։

2021-2023 թվականներին Խրամորթ, Փառուխ գյուղերի մոտակայքում, նաեւ Մարունու շրջանի Թաղավարդ գյուղի մոտ ադրբեջանցիները պարբերաբար իրականացնում էին նմանատիպ սողացող ներթափանցումներ: Նպատակը խաղաղ բնակչության շրջանում անպաշտպանվածության զգացում սերմանելն էր եւ ստիպելը, որ նրանք ինքնակամ լքեն սահմանամերձ բնակավայրերը:

Այդ նույն տարածքներում կրակում էին տրակտորների, տների տանիքների և բնակիչների ուղղությամբ։ Պաշտոնական Բաքուն դա միշտ ներկայացնում էր որպես «կարգապահական խնդիր» կամ «սահմանային միջադեպ», բայց նպատակը գյուղերի կյանքը կաթվածահար անելն էր:

Նույնը տեղի էր ունենում Սյունքի մարզում: 2023 թվականի ապրիլին Ադրբեջանցի երկու զինվորներ Նախիջևանի կողմից հատել էին Հայաստանի պետական սահմանը, ապա նախ հայտնվել էին Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Բնունիս գյուղում: Նրանցից մեկին՝ Ագշին Բաբիրովին, հենց այդ օրը բռնել էին Աշոտավան գյուղի մոտ:

Երկրորդ զինվորը՝ Հուսեյն Ախունդովը Սիսիանի սահմանից անարգել անցել էր տասնյակ կիլոմետրեր, հասել Կապանի տարածաշրջան։ Շղարշիկ բնակավայրի մոտակայքում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) պահակակետում նա սպանել էր պահակին: Հետո փորձել էր փախչել դեպի Իրանի սահման, սակայն երեք օր անց Կապանի Հանդ գյուղի բնակիչները նրան նկատել, վնասազերծել և հանձնել էին ոստիկանությանը։ Այն ժամանակ էլ իշխանություններն ասում էին, թե այդ զինվորներն «ուղղակի փախել են զորամասից»։

Այս ամենի ֆոնին Շաքիի դեպքը այլեւս սովորական «դասալքություն» կամ պատահականություն չի թվում: Ձեռագիրը նույնն է, նպատակը՝ նույնպես։ Թշնամին քայլ առ քայլ, «մոլորվածների» ու «փախածների» պատրվակով ներս է սողում ՀՀ տարածք, ստուգում է սահմանի բնակչի նյարդերը։ Եւ ի՞նչ: Սպասենք նոր դեպքերի՞:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կենդանակերպի երկու նշանի հոկտեմբերը խոստանում է կարիերայի աճ եւ ֆինանսական հաջողություն

Կենդանակերպի երկու նշանի հոկտեմբերը խոստանում է կարիերայի աճ եւ ֆինանսական հաջողություն Sun, 04 Oct 2026…

4 րոպե ago

Իրանի բանակը կամավորներ է հավաքագրում

Իրանի բանակը կամավորներ է հավաքագրում Sun, 04 Oct 2026 14:46:03 +0400 Իրանի բանակը նախատեսում է…

18 րոպե ago

Մարդ չի իմանում՝ ոչխար պահի, թե՞ շուն

Մարդ չի իմանում՝ ոչխար պահի, թե՞ շուն Sun, 04 Oct 2026 14:30:49 +0400 Նիկոլն ասում…

34 րոպե ago

Ջուր չի լինելու. հասցեներ

Ջուր չի լինելու. հասցեներ Sun, 04 Oct 2026 14:15:53 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է…

49 րոպե ago

Մասկի կինը ամուսնուց բաժանվելու մասին հայտարարություն է արել

Մասկի կինը ամուսնուց բաժանվելու մասին հայտարարություն է արել Sun, 04 Oct 2026 14:00:24 +0400 Իլոն…

1 ժամ ago

Իրանիը պատրաստվում է դիմակայել ԱՄՆ-ի նոր հարվածներին, որոնք ամենալայնածավալն է լինելու

Իրանիը պատրաստվում է դիմակայել ԱՄՆ-ի նոր հարվածներին, որոնք ամենալայնածավալն է լինելու Sun, 04 Oct 2026…

1 ժամ ago