Երևանում անցկացվող այս աղանդավորական միջոցառման պատերին հայերեն գեթ մեկ բառ չկա

Երևանում անցկացվող այս աղանդավորական միջոցառման պատերին հայերեն գեթ մեկ բառ չկա

Sat, 03 Oct 2026 11:30:44 +0400


ՀՀ կառավարության երեկվա այս հայտարարությունն ու կից լուսանկարները միանգամայն բավարար են հասկանալու համար, թե որ (ոչ ազգային!) եկեղեցիների և աղանդների հետևորդ ու դաշնակից են Ն. Փաշինյանն ու նրա գլխավոր թիմակիցները։

Բացի այդ՝ Երևանում անցկացվող այս աղանդավորական միջոցառման պատերին ՀԱՅԵՐԵՆ ԳԵԹ ՄԵԿ ԲԱՌ ՉԿԱ։ Միայն անգլերեն մեծ պաստառներ են՝

REPUBLIC OF ARMENIA
PRAYER BREAKFAST
ARMENIA IN PRAYER

Ի՞նչ պետական լեզու, ի՞նչ ՀՀ Սահմանադրություն, ի՞նչ «Լեզվի մասին» ՀՀ օրենք, ի՞նչ ինքնիշխանություն, ի՞նչ ազգային արժանապատվություն, ի՞նչ հարգանք Հայ Եկեղեցու և նրա հավատավոր ժողովրդի նկատմամբ… Այս ամենը այսօրվա Հայաստանում չի գործում, ավելին՝ բացահայտորեն արհամարհվում է հենց ՀՀ ղեկավարության կողմից։

Մնացածը՝ առանց մեկնաբանության։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության աղոթքի երկրորդ նախաճաշի շրջանակում կազմակերպված պաշտոնական ընթրիքին, որին ներկա են եղել Հայաստանից և արտերկրից ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ։
Մասնավորապես, միջոցառմանը ներկա են գտնվել և ելույթներով հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով պետքարտուղարի օգնական Ռիլեյ Բարնսը, ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Ասիֆ Մահմուդը, «Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Սարգսյանը: Ընթրիքը մեկնարկել է աղոթքով, որը հնչեցրել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկե (Կաթոլիկ) Հայոց առաջնորդ Տեր Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանը:
Վարչապետ Փաշինյանը ևս հանդես է եկել ելույթով և ողջունել ներկաներին։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր ընկալմամբ՝ սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու և պատմելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների և պատմությունների մասին»։

Արմեն Այվազյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին

Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին Sun, 25 Oct 2026 23:45:21 +0400 Հոկտեմբերի 25-ին՝ ժամը…

4 ժամ ago

Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է միասնական ընդդիմությանը

Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է միասնական ընդդիմությանը Sun, 25 Oct 2026 23:38:44 +0400 Վայոց…

4 ժամ ago

Վարդենիսի նախնական արդյունքները հայտնի են

Վարդենիսի նախնական արդյունքները հայտնի են Sun, 25 Oct 2026 23:35:06 +0400 Ինչպես հայտնի է, այսօր…

4 ժամ ago

Ամուսինը գլխատել է կնոջը՝ օժիտի շուրջ ունեցած վեճի պատճառով

Ամուսինը գլխատել է կնոջը՝ օժիտի շուրջ ունեցած վեճի պատճառով Sun, 25 Oct 2026 23:30:13 +0400…

4 ժամ ago

Լարված իրավիճակ` 25/24 ընտրատեղամասում. Հանձնաժողովի նախագահը համայնքապետին դուրս է հրավիրել. «Ազատ քվե»

Լարված իրավիճակ` 25/24 ընտրատեղամասում. Հանձնաժողովի նախագահը համայնքապետին դուրս է հրավիրել. «Ազատ քվե» Sun, 25 Oct…

4 ժամ ago

Ստեփանավանում մասնակցությունն աննախադեպ է․ Գևորգյան

Ստեփանավանում մասնակցությունն աննախադեպ է․ Գևորգյան Sun, 25 Oct 2026 23:20:20 +0400 Latest news from Հրապարակ…

4 ժամ ago