20 մլն դրամ՝ հերթական միջոցառմանը․ օտարերկրյա հյուրերի ճանապարհածախսը բյուջեից են հոգացել

20 մլն դրամ՝ հերթական միջոցառմանը․ օտարերկրյա հյուրերի ճանապարհածախսը բյուջեից են հոգացել

Sat, 03 Oct 2026 20:15:08 +0400


Ինժեներական քաղաքում հոկտեմբերի 2-ին մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026» ամենամյա միջոցառումների շարքը։ Այն այս տարի անցկացվում է «Ֆիզիկական ԱԲ․ ճարտարագիտական բանականությունը իրական աշխարհում» խորագրի ներքո և նվիրված է արհեստական բանականության՝ թվային միջավայրից դեպի ֆիզիկական համակարգեր անցմանը և այդ ուղղությամբ նորարարական տեխնոլոգիական լուծումներին։

Միջոցառման կազմակերպման եւ անցկացման համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը պայմանագիր է կնքել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք մեկ անձից կատարվող գնումների հարթակից։ Պայմանագրի արժեքը կազմել է 20 մլն դրամ։ Ծախսերի մեջ է ներառված եղել նաեւ օտարերկրյա խոսնակների ճանապարհածախսն ու կացությունը, որի համար հատկացվել է 5 մլն 449 հազար 667 դրամ։ 200 անձի համար նախատեսված սուրճի ու ճաշի ընդմիջման եւ ամփոփիչ հյուրասիրության համար վճարվել է 7 մլն դրամ, լուսանկարահանման եւ տեսանկարահանման համար՝ 600 հազար դրամ, իսկ միջոցառումը կազմակերպող անձնակազմին՝ 2 մլն դրամ, մնացած գումարը բաշխվել է հետեւյալ կերպ՝ 350 հազար դրամ՝ տեխնիկական ապահովման, 525 հազար դրամ՝ տրանսպորտային ծառայության, 742 հազար դրամ՝ տպագրական նյութերին։

Նշենք, որ «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ի պաշտոնական բացման արարողությանը հաջորդել է Engineering Expo-ի մեկնարկը և մարդանման ռոբոտի ցուցադրությունը: Միջոցառումները շարքը կշարունակվի այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Ինժեներական քաղաքում, որտեղ կբացվի Ճարտարագիտական ցուցահանդես, կրթական-երիտասարդական գոտի, տեղի կունենան ոլորտային քննարկումներ։ Հոկտեմբերի 4 -ին այն կշարունակվի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ կկայանան մարզային միջոցառումներ և եզրափակիչ քննարկումներ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչու է Հակակոռուպցիոն կոմիտեն մտել 3 մարզ

Ինչու է Հակակոռուպցիոն կոմիտեն մտել 3 մարզ Sat, 24 Oct 2026 20:15:45 +0400 Այսօր Հակակոռուպցիոն…

13 րոպե ago

26-ամյա սպորտսմեն է զոհվել՝ հրաձգության հետեւանքով

26-ամյա սպորտսմեն է զոհվել՝ հրաձգության հետեւանքով Sat, 24 Oct 2026 20:00:50 +0400 Ֆրանսիայում, Փարիզի մերձակայքում…

28 րոպե ago

Դատարանը որոշեց, որ ոչ մի դատարան իրավունք չունի միջամտել Եկեղեցու ներքին խնդիրներին

Դատարանը որոշեց, որ ոչ մի դատարան իրավունք չունի միջամտել Եկեղեցու ներքին խնդիրներին Sat, 24 Oct…

44 րոպե ago

Ռազմավարական պաշարներից նավթի խմբաքանակ «կներարկվի» շուկա

Ռազմավարական պաշարներից նավթի խմբաքանակ «կներարկվի» շուկա Sat, 24 Oct 2026 19:30:21 +0400 Միացյալ Նահանգների Էներգետիկայի…

59 րոպե ago

Իմ սերնդի Սովետական Հայաստանը եւ Սովետմիությունը

Իմ սերնդի Սովետական Հայաստանը եւ Սովետմիությունը Sat, 24 Oct 2026 19:15:00 +0400 Այսօրվա երիտասարդների մի…

1 ժամ ago

Մի շարք ապրանքների մաքսատուրքերը նվազեցրել է

Մի շարք ապրանքների մաքսատուրքերը նվազեցրել է Sat, 24 Oct 2026 19:00:15 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

1 ժամ ago