Սննդամթերքը զգալի թանկացել է ամբողջ աշխարհում․ ահազանգում է ՄԱԿ-ը
Sat, 03 Oct 2026 23:30:06 +0400
Սննամթերքի գները զգալի թանկացել են ամբողջ աշխարհում, հասնելով 22 թվականի նոյեմբերից ի վեր՝ ամենաբարձր ցուցանիշին։ Այս մասին հայտնում է ՄԱԿ Պարենի եւ Գյուղատնտեսության կազմակերպությունը։ Գնաճը կազմում է միջինը 136 նիշ։Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ զեկույցից։ Ամենից մեծ գնաճը եղել է մարտ ամսին՝ 160,2 նիշ։ 25 թվբականի համեմատ՝ աճը կազմում է 5,8 տոկոս, իսկ այս տարվա օգոստոսի համեմատ՝ 1,5 տոկոս։
Ամենաշատը թանկացել է շաքարը՝ +6,1 տոկոս, հացահատիկեղենը՝ +5,1 տոկոս, բուսական յուղը՝ +0,9 տոկոս։ Մսի, մսամթերքների, կաթի եւ կաթնամթերքների գները նվազել են՝ 1,1 տոկոս եւ 0,1 տոկոս՝ համապատասխանաբար։ Գնաճի հիմնական պատճառներն են՝ Սեւ ծովում եղած լոգիստիկ խնդիրները, Հորմուզի նեղուցում եղած լոգիստիկ խնդիրները, անոմալ երաշտը գյուղատնտեսական կարեւոր շրջաններում, որն ընդգրկել է Եվրոպան, Հյուսիսային Ամերիկան եւ Հարավ-Արեւելյան Ասիան։ Մասնագետները նշում են, որ առաջիկայում այս գնաճը կանդրադառնա բացասական իմաստով՝ նաեւ հասարակ սպառողների վրա, քանի որ կթանանա սննդամթերքը նաեւ մանրածախ շուկայում։