Այնթապի դպրոցի աշակերտուհի է մահացել
Sat, 03 Oct 2026 23:23:03 +0400
Այնթապի թիվ 1 դպրոցի աշակերտուհի է մահացել։
Դպրոցի էջը ողբերգական դեպքի կապակցությամբ գրել է. «Խոր վշտով տեղեկացանք մեր դպրոցի սիրելի սան Միլենա Սողոյանի անժամանակ մահվան մասին։
Նրա բացակայությունը մեծ ցավ ու դատարկություն կթողնի դասընկերների, ուսուցիչների և բոլոր նրանց սրտերում, ովքեր ճանաչել են նրան։
Այս ծանր պահին մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Միլենա Սողոյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին։
Այնթապի հ. 1 միջնակարգ դպրոցի ողջ անձնակազմը և աշակերտական համայնքը սգում են մեր սիրելի աշակերտի կորուստը։
Թող նրա լուսավոր հիշատակը միշտ ապրի նրան ճանաչողների սրտերում»: