Շաքին ցույց տվեց, որ ՀՀ անվտանգության մակարդակը զրոյական է

Շաքին ցույց տվեց, որ ՀՀ անվտանգության մակարդակը զրոյական է

Sun, 04 Oct 2026 17:45:13 +0400


Շաքիի դեպքի առումով բացարձակ զարմացած չեմ: Ուրիշ ինչ պետք է լիներ այն երկրում, որի ղեկավարը բնակչությանը հորդորում է ամեն գնով հոգ տանել խաղաղությանը: Ինչը նշանակում է, որ նույնիսկ երկրի և նրա քաղաքացիների կյանքի անվտանգության գնով: Իսկ նրա ենթականներից մեկն էլ ասում է, որ եթե մեզ վրա կրակեն՝ մենք չենք պատասխանի: Ճիշտ է ասում՝ ինչպես կարելի է պատասխանել անվտանգությանդ երաշխավոր երկրին: Այն էլ «կակոյ նիբուձ» Օղլի Մուսաևի համար: Սակայն ՔՊ-ական այդ կինը նորություն չէր հայտնում: Ասում են, որ հենց դա է տեղի ունեցել 2022-ին, երբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը կարգադրել է չկրակել Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցիների ուղղությամբ: Դա, իհարկե, պաշտոնապես հերքվել է: Բայց երբ 44 օր քեզ խաբել են՝ դու այլևս այդ իշխանության հանդեպ հավատ ունենալ չես կարող: Եթե, իհարկե, անուղեղ հավ չես ու այն անձը չես, ով համառորեն չի ցանկանում տեսնել իրականությունը: Ընդամենը Ավետիսյան Անին էր մեղք, որ ընկավ հիվանդանոց: Որ բժիշկներն էլ փորձեն պահպանել երեք երեխաների մոր կրակված ոտքը:

Շաքիի դեպքը նաև ցույց տվեց, որ Հայաստանի անվտանգության մակարդակը զրոյական է՝ եթե չասվի դրանից ցածր: Որ մեր անվտանգության երաշխավորը ո՛չ խաղաղությունն է՝ ինչպես վարչապետ կոչեցյալն է փորձում ներկայացնել: Եվ ո՛չ էլ հաստատ Ադրբեջանը՝ ինչպես Սիմոնյան Ալենն էր պնդում այն օրը, երբ պետության երկրորդ-երրորդ քաղաքական պաշտոնյան էր: Չնայած Ալենի ասածն ավելի շատ սարկաստիկ ֆանտասմագորիայի ժանրից էր՝ եթե նման երևույթ գոյություն ունենար: Իսկ վարչապետի պապաշտոնը զբաղեցնող անձի խոսքն, ինչպես միշտ, ընդամենը գլխիվայր շրջված դատողություն էր: Քանի որ իրականությունը ճիշտ հակառակն է՝ հենց անվտանգությունն է խաղաղության երաշխավորը: Իսկ անվտանգության երաշխավորն էլ պետության տնտեսական զարգացումն է ու ռազմական հզորությունը: Ինչպես նաև դրա քաղաքացիների ոգին ու դրանից ածանցված՝ բանակի զինվորների ու սպաների ոգին:

Մեզանում այդ ամենը չի կարող կազմել պետական գաղափարախոսության հիմքը: Որովհետև այդ դեպքում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ազգանունը չպետք է լիներ Փաշինյան: Քանի որ խայտառակ պարտության խորհրդանիշ անձը կարող է լինել զուտ պարտվողական կամ կապիտուլյացիոն խաղաղության «ճարտարապետը»: Ինչը և կյանքի է կոչվում Հայաստանում: Ու դրա դեմ ոչինչ անել հնարավոր չէ՝ քանի դեռ այդ անձն է ղեկավարում երկիրը: Քանի դեռ պետությունում ապրում է 727 հազար մարդ, ովքեր, կրկին Փաշինյան ընտրելով, ցույց տվեցին, որ թքած ունեն հայրենիքի ճակատագրի վրա: Եվ կես միլիոնից ավելի մարդ, ովքեր կրկին ցույց տվեցին, որ արհամարհած ունեն թե՛ Նիկոլին, թե՛ ընդդիմությանը և թե՛ հայրենիքը: Ու չես իմանում, թե ժողովրդի որ հատվածն է դեն գցվելու ավելի արժանի: Նրանք, ովքեր հունիսի 7-ին Փաշինյան ընտրեցին, թե այն անձինք, ովքեր ընդհանրապես ալարեցին օրվա ընթացքում քայլել 100-200 մետր: Ու կատարել հայրենիքի հանդեպ իրենց քաղաքացիական պարտքը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պատրաստվում են 24-ժամյա գործադուլի

Պատրաստվում են 24-ժամյա գործադուլի Tue, 17 Nov 2026 21:30:08 +0400 Իտալիայում աշխատավորները նոյեմբերի 20-ին կանցկացնեն…

11 րոպե ago

Ռազմական հանցագործություն կատարած ադրբեջանցի զինվորականների քրեական պատասխանատվությունը լինելու է

Ռազմական հանցագործություն կատարած ադրբեջանցի զինվորականների քրեական պատասխանատվությունը լինելու է Tue, 17 Nov 2026 21:30:06 +0400…

11 րոպե ago

Ընթանում է համախմբված ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը երիտասարդների հետ

Ընթանում է համախմբված ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը երիտասարդների հետ Tue, 17 Nov 2026 21:28:23 +0400 Ընթանում…

13 րոպե ago

ԱՄՆ-ում թռիչքների կառավարման խնդրի լուծումը մեծ ռեսուրսներ չի պահանջում

ԱՄՆ-ում թռիչքների կառավարման խնդրի լուծումը մեծ ռեսուրսներ չի պահանջում Tue, 17 Nov 2026 21:23:36 +0400…

18 րոպե ago

Թաղի «беседка»-ի նմանվող Ազգային ժողով,մահվան վիճակագրությամբ զբաղվող ՔՊ պաշտոնյաներ

Թաղի «беседка»-ի նմանվող Ազգային ժողով,մահվան վիճակագրությամբ զբաղվող ՔՊ պաշտոնյաներ Tue, 17 Nov 2026 21:21:25 +0400…

20 րոպե ago

«Կապի՞կ ես` բանանը ձեռքդ ֆռֆռում ես», «Ուրախ ես` նոր երկրներ տեսնելու համար, բայց դարձել ես ծաղրի առարկա».քոմենթներ

«Կապի՞կ ես` բանանը ձեռքդ ֆռֆռում ես», «Ուրախ ես` նոր երկրներ տեսնելու համար, բայց դարձել ես…

25 րոպե ago