500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել

500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել

Sun, 04 Oct 2026 18:00:13 +0400


Վերջին 500 տարվա մեջ առաջին անգամ Մեծ Բրիտանիայում պաշտոնանկ են արել այդ երկրի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Բեն Քիին։ Պաշտոնանկության պատճառը այն է եղել, որ ծովակալը սիրային կապ է ունեցել իր ենթակա կին սպաներից մեկի հետ, ինչը համարվում է բրիտանական Թագավորական նավատորմում ընդունված վարքականոնի կոպտագույն խախտում։ Ուշագրավ է այն, որ ծովակալը դեռ անցյալ տարվա մայիսին ինքնակապ է խնդրագիր ներկայացրել, որ հեռանա զբաղեցրած պաշտոնից, սակայն այն մերժվել է եւ նրա հանդեպ սկսվել է ծառայողական քննություն։ Ծովակալ Քին ներկայումս 59 տարեկան է։ Վերջին անգամ նման աղմկահարույց գործընթաց բրիտանական Ռազմածովային ուժերում եղել էր 1757 թվականին, երբ ծովակալ Ջոն Բինգը կանգնել էր տրիբունալի առաջ եւ դատապարտվել գնդակահարության այն բանի համար, որ «ամեն հնարավորը չէր արել ֆրանսիացիների դեմ ճակատամարտում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Կապի՞կ ես` բանանը ձեռքդ ֆռֆռում ես», «Ուրախ ես` նոր երկրներ տեսնելու համար, բայց դարձել ես ծաղրի առարկա».քոմենթներ

«Կապի՞կ ես` բանանը ձեռքդ ֆռֆռում ես», «Ուրախ ես` նոր երկրներ տեսնելու համար, բայց դարձել ես…

15 րոպե ago

Արսենի մահը սպանություն էր կալանավայրում. Անդրանիկ Գևորգյան

Արսենի մահը սպանություն էր կալանավայրում. Անդրանիկ Գևորգյան Tue, 17 Nov 2026 21:12:29 +0400 Latest news…

18 րոպե ago

Վեպ՝ մարդ մնալու իրավունքի մասին

Վեպ՝ մարդ մնալու իրավունքի մասին Tue, 17 Nov 2026 21:00:27 +0400 Սոնա Աբգարյանի «Եվա» վեպը,…

31 րոպե ago

Ամուսնու համերգին դժվարությամբ է տեղաշարժվել

Ամուսնու համերգին դժվարությամբ է տեղաշարժվել Tue, 17 Nov 2026 20:55:02 +0400 77-ամյա ռուս հայտնի երգչուհի…

36 րոպե ago

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Tue, 17 Nov 2026 20:52:53 +0400 Խոր ցավով…

38 րոպե ago

Թեյլոր Սվիֆթը կրկնել է ռեկորդը․ 5 ալբոմ անընդմեջ՝ «Գրեմմիի» գլխավոր պայքարում

Թեյլոր Սվիֆթը կրկնել է ռեկորդը․ 5 ալբոմ անընդմեջ՝ «Գրեմմիի» գլխավոր պայքարում Tue, 17 Nov 2026…

39 րոպե ago