2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով»

2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով»

Sun, 04 Oct 2026 18:45:42 +0400


Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով»․ սա է 2026 թվականի կարգախոսը։ Այն կոչ է՝ մտածելու, թե մեր որոշումներն ինչպես են փոխում այն կենդանի էակների կյանքը, որոնց հետ կիսում ենք մեր մոլորակը։

Թվերը մտորելու տեղիք են տալիս։ WWF-ի «Կենդանի մոլորակ — 2024» զեկույցի համաձայն՝ 1970–2020 թվականներին դիտարկվող վայրի ողնաշարավոր կենդանիների պոպուլյացիաների թվաքանակը միջինում նվազել է 73%-ով։

Ամենամեծ նվազումը գրանցվել է քաղցրահամ ջրերի էկոհամակարգերում՝ 85%։ Ցամաքային պոպուլյացիաների դեպքում այն կազմել է 69%, իսկ ծովայինների դեպքում՝ 56%։

Ուսումնասիրությունն ընդգրկում է 5 495 տեսակի շուրջ 35 հազար պոպուլյացիա։ Այս ցուցանիշներն արտացոլում են դիտարկվող պոպուլյացիաների թվաքանակի միջին հարաբերական փոփոխությունը, այլ ոչ թե Երկրի վրա անհետացած կենդանիների բաժինը։

Բնակավայրերի ոչնչացումը, բնական պաշարների գերշահագործումը և կլիմայի փոփոխությունը սպառնում են կենդանական աշխարհին։ Պահպանելով գետերը, լճերը, անտառներն ու ջրաճահճային տարածքները՝ մենք պահպանում ենք կենդանիների գոյության համար անհրաժեշտ պայմանները։

Կենդանիների պաշտպանությունը սկսվում է նաև ամենօրյա քայլերից՝ ընտանի կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքից, ապաստարաններին աջակցելուց, դաժանությունը մերժելուց և վայրի բնության հանդեպ հոգատարությունից։

Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով և այն ավելի ապահով դարձրո՛ւ նրանց համար»,-գրել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի հարցով փակ խորհրդակցություն է տեղի ունեցել

Իրանի հարցով փակ խորհրդակցություն է տեղի ունեցել Mon, 05 Oct 2026 22:30:22 +0400 ԱՄՆ նախագահի՝…

17 րոպե ago

ՊՆ-ն ու ԱԱԾ-ն լուծարել՝ բյուջեն բաժանել սահմանամերձ գյուղերի կանանց

ՊՆ-ն ու ԱԱԾ-ն լուծարել՝ բյուջեն բաժանել սահմանամերձ գյուղերի կանանց Mon, 05 Oct 2026 22:15:34 +0400…

32 րոպե ago

Իրանը թշնամիներին զգուշացնում է՝ «վատ» է լինելու

Իրանը թշնամիներին զգուշացնում է՝ «վատ» է լինելու Mon, 05 Oct 2026 22:10:11 +0400 Իրանի դեմ…

38 րոպե ago

Իրանը պատրաստվում է նոր պատերազմի

Իրանը պատրաստվում է նոր պատերազմի Mon, 05 Oct 2026 22:00:06 +0400 Իրանի կառավարությունը նախապատրաստվում է…

48 րոպե ago

Տարածում են ոստիկանության անունից

Տարածում են ոստիկանության անունից Mon, 05 Oct 2026 21:45:41 +0400 Ոստիկանության անունից տարածվում են կեղծ…

1 ժամ ago

Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին

Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Mon, 05 Oct 2026 21:36:59 +0400…

1 ժամ ago