Կհաջողվի՞ փրկել իրավիճակը. հավաքականը խաղում է այսօր

Կհաջողվի՞ փրկել իրավիճակը. հավաքականը խաղում է այսօր

Mon, 05 Oct 2026 10:18:24 +0400


Այսօր Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի խմբային փուլի չորրորդ հանդիպումը։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Պոդգորիցայի քաղաքային մարզադաշտում կհյուրընկալվի Չեռնոգորիայի հավաքականին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։

Հայաստանի հավաքականը մրցավեճին մոտենում է բավական բարդ իրավիճակում։ Առաջին երեք տուրերից հետո մեր ընտրանին ունի 3 միավոր․ սեպտեմբերի 25-ին Երևանում Հայաստանը 2:0 հաշվով հաղթել էր Լատվիային, այնուհետև սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվել էր Չեռնոգորիային, իսկ հոկտեմբերի 2-ին Նիկոսիայում 0:2 հաշվով զիջել էր Կիպրոսին։

Այս պահին C2 խմբի առաջատարը հենց Չեռնոգորիան է՝ 9 միավորով։ Կիպրոսը ունի 4, Հայաստանը՝ 3, իսկ Լատվիան՝ 1 միավոր։ Այսինքն՝ այսօր Հայաստանի համար պարզապես հերթական խաղ չէ։ Նոր պարտությունը կարող է էապես բարդացնել խմբում բարձր դիրքի համար պայքարը, մինչդեռ հաղթանակը հնարավորություն կտա կրկին մոտենալ առաջատարներին։

Հատկապես ցավալի է, որ Կիպրոսի դեմ խաղում Հայաստանը չկարողացավ օգտվել նույնիսկ մրցակցի թվային փոքրամասնությունից․ Կիպրոսի հավաքականը 52-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով, սակայն մեր թիմին չհաջողվեց փոխել խաղի ընթացքը։ Այդ պարտությունից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ստանձնեց պատասխանատվությունը՝ նշելով, որ առաջին մեղավորը ինքն է՝ որպես գլխավոր մարզիչ։

Չեռնոգորիայի դեմ խաղից առաջ Մելիքյանը նաև ընդգծել է հավաքականի կադրային լուրջ խնդիրները։ Նրա խոսքով՝ թիմն արդեն ունի 14 կորուստ, իսկ սա հավաքականի համար չորրորդ խաղն է կարճ ժամանակահատվածում։ Միաժամանակ մարզիչը վստահեցրել է, որ թիմը խաղի իր պլանն ունի և Չեռնոգորիայի դեմ նախատեսվում են նաև մարտավարական փոփոխություններ։ «Սխեմաների մեջ նոր բաներ ենք անելու»,- նախախաղային ասուլիսում ասել է Մելիքյանը։

Մելիքյանը նախախաղային ասուլիսում հատուկ անդրադարձել է նաև Պոդգորիցայում սպասվող մթնոլորտին՝ նշելով, որ թիմը պետք է պատրաստ լինի երկրպագուների ճնշմանը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի հավաքականը Եվրոպայի ամենաերիտասարդներից մեկն է, սակայն վստահություն է հայտնել իր ֆուտբոլիստների նկատմամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանն է պատերազմ սկսել մեր դեմ

Իրանն է պատերազմ սկսել մեր դեմ Tue, 27 Oct 2026 13:00:46 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

12 րոպե ago

Ռուբինյանը կրկին լրագրողներին թիրախավորեց, մեղադրեց հոկտեմբերի 27-ը չբացահայտելու մեջ

Ռուբինյանը կրկին լրագրողներին թիրախավորեց, մեղադրեց հոկտեմբերի 27-ը չբացահայտելու մեջ Tue, 27 Oct 2026 12:50:18 +0400…

23 րոպե ago

«Հրապարակ». Ի՞նչն է խանգարում, որ բարձրաստիճան հոգեւորականը կին, զավակ ունենա եւ ծառայի եկեղեցուն

«Հրապարակ». Ի՞նչն է խանգարում, որ բարձրաստիճան հոգեւորականը կին, զավակ ունենա եւ ծառայի եկեղեցուն Tue, 27…

28 րոպե ago

Աչինսկում կորած աղջկան մահացած են գտել

Աչինսկում կորած աղջկան մահացած են գտել Tue, 27 Oct 2026 12:30:04 +0400 Հոկտեմբերի 25-ի գիշերը…

43 րոպե ago

Հիմա էլ եք 9 տարեկա՞ն

Հիմա էլ եք 9 տարեկա՞ն Tue, 27 Oct 2026 12:17:22 +0400 Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրանում…

56 րոպե ago

Հայաստանին կրկին թշնամի է անվանել

Հայաստանին կրկին թշնամի է անվանել Tue, 27 Oct 2026 12:16:41 +0400 Միջմշակութային երկխոսության 7-րդ համաշխարհային…

57 րոպե ago