Զելենսկու մեղքով հարվածները կուժեղացվեն․ կոշտ հայտարարություն ՌԴ ՊՆ-ից

Զելենսկու մեղքով հարվածները կուժեղացվեն․ կոշտ հայտարարություն ՌԴ ՊՆ-ից

Mon, 05 Oct 2026 11:00:13 +0400


Ռուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցնում Կիևին և ուկրաինական այլ տարածաշրջաններին հենց ի պատասխան Վլադիմիր Զելենսկու գործողությունների։ Այս մասին ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում լսել են Վլադիմիր Զելենսկու հայտարարությունն այն մասին, որ Կիևի ռեժիմը կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ` ի պատասխան Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի` Կիևում գտնվող օբյեկտներին, որտեղ ԱԹՍ-ներ և հրթիռային սպառազինություն են արտադրվում Ռուսաստանի վրա հարձակումների համար, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ-ի շահերին ծառայող ենթակառուցվածքների օբյեկտների ուղղությամբ հարվածների»,- նշել են ռուսական գերատեսչությունում։
Ի պատասխան այս սպառնալիքների՝ Ռուսաստանի ՊՆ-ն հիշեցնում է, որ զանգվածային հարվածներ է հասցնում Կիևին և ուկրաինական այլ տարածաշրջաններին հենց ի պատասխան Կիևի ռեժիմի պարագլխի գործողությունների։
«Խոսքը Ռուսաստանի տարածքում գտնվող քաղաքացիական օբյեկտներին ահաբեկչական հարվածների, ինչպես նար Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ընտրությունների քվեարկությունը տապալելու Վլադիմիր Զելենսկու փորձերի մասին է»,-ասված է հայտարարության մեջ։

Նախարարությունում հիշեցրել են տեղամասային ընտրական հանձնաժողովներին հրթիռային սպառազինությամբ և ԱԹՍ-ներով հասցված նպատակաուղղված հարվածների մասին, որոնց հետևանքով զոհվել է վեց խաղաղ բնակիչ, սեպտեմբերի 19-ից 20-ը Մոսկվայի քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ ավելի քան 1600 ուկրաինական հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ զանգվածային գրոհ կազմակերպելու փորձերի մասին, հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակումների փորձերի մասին, որոնք ուղղված էին 2026 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի անցկացումը տապալելուն։

ՌԴ ռազմական գերատեսչությունը նախազգուշացրել է, որ Զելենսկու երեկվա հայտարարությունից հետո ՌԴ ԶՈւ հարվածները Կիևում և Ուկրաինայի այլ մարզերում գտնվող ռազմական ու ռազմարդյունաբերական օբյեկտներին, ինչպես նաև դրանց հետ կապված ենթակառուցվածքներին կուժեղացվեն։

«Ուկրաինայի բնակչությունը սրա համար պետք է մեղադրի միայն Կիևի ռեժիմի ղեկավարին։ Հենց Զելենսկին է դրա համար լիակատար անձնական և քաղաքական պատասխանատվություն կրում»,-ընդգծել են ՌԴ ՊՆ-ում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանն է պատերազմ սկսել մեր դեմ

Իրանն է պատերազմ սկսել մեր դեմ Tue, 27 Oct 2026 13:00:46 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

13 րոպե ago

Ռուբինյանը կրկին լրագրողներին թիրախավորեց, մեղադրեց հոկտեմբերի 27-ը չբացահայտելու մեջ

Ռուբինյանը կրկին լրագրողներին թիրախավորեց, մեղադրեց հոկտեմբերի 27-ը չբացահայտելու մեջ Tue, 27 Oct 2026 12:50:18 +0400…

23 րոպե ago

«Հրապարակ». Ի՞նչն է խանգարում, որ բարձրաստիճան հոգեւորականը կին, զավակ ունենա եւ ծառայի եկեղեցուն

«Հրապարակ». Ի՞նչն է խանգարում, որ բարձրաստիճան հոգեւորականը կին, զավակ ունենա եւ ծառայի եկեղեցուն Tue, 27…

28 րոպե ago

Աչինսկում կորած աղջկան մահացած են գտել

Աչինսկում կորած աղջկան մահացած են գտել Tue, 27 Oct 2026 12:30:04 +0400 Հոկտեմբերի 25-ի գիշերը…

44 րոպե ago

Հիմա էլ եք 9 տարեկա՞ն

Հիմա էլ եք 9 տարեկա՞ն Tue, 27 Oct 2026 12:17:22 +0400 Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրանում…

56 րոպե ago

Հայաստանին կրկին թշնամի է անվանել

Հայաստանին կրկին թշնամի է անվանել Tue, 27 Oct 2026 12:16:41 +0400 Միջմշակութային երկխոսության 7-րդ համաշխարհային…

57 րոպե ago