Ուկրաինացի գործիչները կոչ են արել Զելենսկուն զիջումների գնալ ՌԴ-ի հետ

Ուկրաինացի գործիչները կոչ են արել Զելենսկուն զիջումների գնալ ՌԴ-ի հետ

Mon, 05 Oct 2026 15:30:27 +0400


Ուկրաինան չի կարող «հանձնել» իր շահերը Ռուսաստանին, հակառակ դեպքում երկիրը կհայտնվի փլուզման առաջ, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով Գերագույն ռադայի պատգամավորների կոչերը՝ զիջումներ անել Մոսկվային պատերազմը դադարեցնելու համար։

«Մեր պետության շահերը չեն կարող զիջվել ոչ մի դեպքում։ Մենք չենք կարող խոնարհվել Պուտինի և Ռուսաստանի առջև, քանի որ Ուկրաինան կկոտրվի։ Բանակցային գործընթացը, անշուշտ, կախված չէ այս մարդկանցից։ Հետևաբար, Ուկրաինայի ժողովուրդը կարող է հանգիստ լինել», – լրագրողներին ասել է Զելենսկին։

Այսպիսով նա արձագանքել է «Եվրոպական համերաշխություն» կուսակցության պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի և իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության ներկայացուցիչ Դանիլ Գետմանցևի հայտարարություններին։

Գոնչարենկոն նախկինում հայտարարել էր, որ Կիևը «պարտվում է պատերազմում» և կրում է ծանր կորուստներ՝ չունենալով բավարար միջոցներ ո՛չ պատերազմի, ո՛չ էլ «երկրի գոյության» համար։ Նա կոչ է արել համաձայնության գալ Ռուսաստանի հետ, այդ թվում՝ դադարեցնել նավահանգիստների, ձեռնարկությունների և դպրոցների վրա հարձակումները։

«Համաձայնել նշանակում է զիջումներ անել միմյանց», – հայտարարել է պատգամավորը՝ առանց նշելու Մոսկվայի հետ համաձայնագրի պայմանները։

«Խուճապ սերմանելու կարիք չկա։ Մենք արդեն իսկ բավականաչափ մարտահրավերներ և հարվածներ ունենք։ Ոչ մեկին քաոս պետք չէ։ Հենց դա է Ռուսաստանը հետապնդում», – հավելել է Զելենսկին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Միասին այսօր գնացինք բանտ, որ եղբայրս կարողանա շնորհավորել որդուն

Միասին այսօր գնացինք բանտ, որ եղբայրս կարողանա շնորհավորել որդուն Tue, 17 Nov 2026 00:24:12 +0400…

3 ժամ ago

Լուսինե Բեկչյանն ազատվել է պաշտոնից

Լուսինե Բեկչյանն ազատվել է պաշտոնից Tue, 17 Nov 2026 00:19:41 +0400 Ազգային ժողովի նախագահ Ռուբեն…

3 ժամ ago

Քիմ Քարդաշյանը` Louis Vuitton-ի բուժքրոջ կերպարում

Քիմ Քարդաշյանը` Louis Vuitton-ի բուժքրոջ կերպարում Mon, 16 Nov 2026 23:50:02 +0400 Քիմ Քարդաշյանն առանձնահատուկ…

4 ժամ ago

Գնալուդ ժամանակն է, Նիկոլ ջան

Գնալուդ ժամանակն է, Նիկոլ ջան Mon, 16 Nov 2026 23:45:20 +0400 Երբ եկար լավն էիր…

4 ժամ ago

Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը

Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Mon, 16 Nov 2026 23:30:09 +0400 Շվեյցարական…

4 ժամ ago

TikTok-ում տարօրինակ թրենդ է տարածվում

TikTok-ում տարօրինակ թրենդ է տարածվում Mon, 16 Nov 2026 23:07:05 +0400 TikTok-ում մեծ թափ է…

4 ժամ ago