Ուկրաինացի գործիչները կոչ են արել Զելենսկուն զիջումների գնալ ՌԴ-ի հետ
Mon, 05 Oct 2026 15:30:27 +0400

Ուկրաինան չի կարող «հանձնել» իր շահերը Ռուսաստանին, հակառակ դեպքում երկիրը կհայտնվի փլուզման առաջ, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով Գերագույն ռադայի պատգամավորների կոչերը՝ զիջումներ անել Մոսկվային պատերազմը դադարեցնելու համար։
«Մեր պետության շահերը չեն կարող զիջվել ոչ մի դեպքում։ Մենք չենք կարող խոնարհվել Պուտինի և Ռուսաստանի առջև, քանի որ Ուկրաինան կկոտրվի։ Բանակցային գործընթացը, անշուշտ, կախված չէ այս մարդկանցից։ Հետևաբար, Ուկրաինայի ժողովուրդը կարող է հանգիստ լինել», – լրագրողներին ասել է Զելենսկին։
Այսպիսով նա արձագանքել է «Եվրոպական համերաշխություն» կուսակցության պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի և իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության ներկայացուցիչ Դանիլ Գետմանցևի հայտարարություններին։
Գոնչարենկոն նախկինում հայտարարել էր, որ Կիևը «պարտվում է պատերազմում» և կրում է ծանր կորուստներ՝ չունենալով բավարար միջոցներ ո՛չ պատերազմի, ո՛չ էլ «երկրի գոյության» համար։ Նա կոչ է արել համաձայնության գալ Ռուսաստանի հետ, այդ թվում՝ դադարեցնել նավահանգիստների, ձեռնարկությունների և դպրոցների վրա հարձակումները։
«Համաձայնել նշանակում է զիջումներ անել միմյանց», – հայտարարել է պատգամավորը՝ առանց նշելու Մոսկվայի հետ համաձայնագրի պայմանները։
«Խուճապ սերմանելու կարիք չկա։ Մենք արդեն իսկ բավականաչափ մարտահրավերներ և հարվածներ ունենք։ Ոչ մեկին քաոս պետք չէ։ Հենց դա է Ռուսաստանը հետապնդում», – հավելել է Զելենսկին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր