Եթե Սեֆյանների դրոշը դներ, երեւի միանգամից արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճան շնորհեին

Եթե Սեֆյանների դրոշը դներ, երեւի միանգամից արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճան շնորհեին

Mon, 05 Oct 2026 20:45:16 +0400


Համացանցային լրահոսում նկատեցի ՀՀ ԱԳՄԱ նախարարության խոսնակի թույլ տված «կիքսը»՝ կապված Իրանի հին կամ միապետական՝ նախքան 1979 թվականի Իսլամական հեղափոխության շրջանի դրոշի, պաշտոնական հաղորդագրությունում կիրառելու դեպքի մասին։ Խոսնակին չեմ ճանաչում։ Գիտեմ միայն, որ Անկախության օրվա առիթով կարծես թե ստացել է դիվանագիտական կոչում։ Անկեղծ ասած՝ ոչ զարմացած եմ, ոչ էլ զայրացած։ Հայաստանի ներկա իշխող քաղաքական մեծամասնության դեպքում՝ լրիվ նորմալ է, որ նման «կիքսի» հեղինակը կարող է ստանալ դեսպանորդի դիվանագիտական աստիճան։

«Ծուռ հայելիների» սենյակի վերածված հայաստանյան իրականությունում պատահում է՝ ինչ խոսք։ Ասեմ ավելին․ էլի լավ է, որ Փեհլեւիների ժամանակների կամ 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից առաջ եղած իրանական դրոշն է կիրառել։ Կարող էր, օրինակ, կիրառել Աքեմենյանների կամ Սասանյանների դրոշը։ Պարթեւ Արշակունիների դրոշը դժվար թե դնեին։ Չէ որ Հայոց եկեղեցու առաջին պաշտոնական կաթողիկոս Գրիգոր 1-ին Լուսավորիչը Պարթեւ Արշակունի Անակի որդին էր, իսկ Հայ եկեղեցին հիմա Հայաստանի ղեկավարության համար «թրենդային» չէ։ Իսկ եթե, օրինակ, Սեֆյանների դրոշը դներ, գուցե միանգամից արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչում էլ տային։ Չէ որ Ալիեւների Ադրբեջանում համարում են, որ Սեֆյաններն ու «ղզլբաշները» իրենց հետ անմիջականորեն կապված են եւ որոշակի հավակնություն ունեն իրանական «Սեֆյանների կամ ղզլբաշների ժառանգության հանդեպ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավելի քան 130 մլն մարդու հեռացրել են ընտրացուցակներից․վարչապետի դեմ բունտ է

Ավելի քան 130 մլն մարդու հեռացրել են ընտրացուցակներից․վարչապետի դեմ բունտ է Wed, 07 Oct 2026…

2 ժամ ago

Շինանյութ են ստեղծել՝ Մարսում շինարարություն անելու համար

Շինանյութ են ստեղծել՝ Մարսում շինարարություն անելու համար Wed, 07 Oct 2026 01:00:13 +0400 Չինացի գիտնականները…

3 ժամ ago

Ո՞վ է դարձել ֆիզիկայի բնագավառում 2026 թ․ Նոբելյան մրցանակակիր

Ո՞վ է դարձել ֆիզիկայի բնագավառում 2026 թ․ Նոբելյան մրցանակակիր Wed, 07 Oct 2026 00:30:04 +0400…

3 ժամ ago

Ինչով է կոֆեինն օգտակար սպորտսմեններին

Ինչով է կոֆեինն օգտակար սպորտսմեններին Wed, 07 Oct 2026 00:00:52 +0400 Կոֆեինն օգնում է սպորտսմեններին…

4 ժամ ago

Գերմանիայում խորհրդարանի ղեկավար է ընտրվել 35-ամյա ազգայնականը

Գերմանիայում խորհրդարանի ղեկավար է ընտրվել 35-ամյա ազգայնականը Tue, 06 Oct 2026 23:55:34 +0400 35-ամյա Տոբիաս…

4 ժամ ago

Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան կդառնան ռազմավարական գործընկերներ

Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան կդառնան ռազմավարական գործընկերներ Tue, 06 Oct 2026 23:45:55 +0400 Մեծ Բրիտանիան…

4 ժամ ago