Ռուսաստանում «ժանտա՞խտ» է․ ԶԼՄ-ները պնդում են, պետությունը՝ հերքում

Ռուսաստանում «ժանտա՞խտ» է․ ԶԼՄ-ները պնդում են, պետությունը՝ հերքում

Mon, 05 Oct 2026 21:00:11 +0400


Իրկուտսկի մի քանի հիվանդանոցներում կարանտինային ռեժիմ է խիստ վտանգավոր վարակի հնարավոր դեպքի մասին հաղորդագրությունների պատճառով:

Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը ուժեղացրել են սանիտարական հսկողությունը, մինչդեռ Ռոսպոտրեբնադզորը հայտարարում է, որ տարածաշրջանում համաճարակաբանական իրավիճակը կայուն է մնում։

Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ կարանտին է սահմանվել քաղաքային թիվ 1, թիվ 3 և թիվ 10 կլինիկական հիվանդանոցներում, ինչպես նաև Իվանո-Մատրենինսկայա մանկական կլինիկական հիվանդանոցում: Այս հաստատություններում հիվանդներին այցելությունները սահմանափակված են: Կարանտինի պաշտոնական պատճառները չեն նշվում։

Իրավիճակը լայն ուշադրության է արժանացել Շելեխովում Իրկուտսկի ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտի աշխատակից 28-ամյա Դարյա Շիպիլովայի մահից հետո: Մի քանի լրատվամիջոցներ պնդում են, որ մահվան պատճառը թոքային ժանտախտն է եղել:

Ռոսպոտրեբնադզորն իր հերթին հայտնել է, որ Իրկուտսկի Հակաժանտախտային ինստիտուտի հիվանդ աշխատակցուհու մոտ չեն հայտնաբերել միկրոօրգանիզմներ, որոնք կապված են նրա մասնագիտական գործունեության հետ: Նրա հետ շփված անձանց ստուգումը վարակիչ պաթոլոգիայի հետ կապված առողջական վիճակի փոփոխություններ չի հայտնաբերել։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել ի գիտություն ընդունել Իրկուտսկի մարզում համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ Ռոսպոտրեբնադզորի պաշտոնական հայտարարությունները և անտեսել ասեկոսեներն ու այլ մտավարժանքները:

Հոկտեմբերի 2-ին հայտնի է դարձել Իրկուտսկի Հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհու մահվան մասին։ Ռոսպոտրեբնադզորի տվյալներով՝ նրա մոտ հայտնաբերվել էր անհայտ ծագման թոքաբորբ։

«Տվյալ դեպքում գլխամասային գերատեսչությունը, որը իրավասու է այդ ոլորտում, Ռոսպոտրեբնադզորն է, և պետք է կողմնորոշվել հենց այդ գերատեսչության պաշտոնական հայտարարություններով՝ տուրք չտալով տարբեր ասեկոսեների ու մտավարժանքների։ Դրա համար գործում է Ռոսպոտրեբնադզորը, որտեղ աշխատում են այդ ոլորտի բարձրակարգ մասնագետներ», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը հետևում է Իրկուտսկի մարզում տիրող իրավիճակին։

Ավելի վաղ մարզպետ Իգոր Կոբզևը հայտնել էր, որ Մերձանգարայում վտանգավոր վարակիչ հիվանդություն է հայտնաբերվել, անցկացվում է հակահամաճարակային միջոցառումների համալիր, իրավիճակը խիստ հսկողության տակ է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Տարածում են ոստիկանության անունից

Տարածում են ոստիկանության անունից Mon, 05 Oct 2026 21:45:41 +0400 Ոստիկանության անունից տարածվում են կեղծ…

15 րոպե ago

Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին

Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Mon, 05 Oct 2026 21:36:59 +0400…

24 րոպե ago

Երկու իրանցի դիվանագետի արտաքսել են

Երկու իրանցի դիվանագետի արտաքսել են Mon, 05 Oct 2026 21:30:52 +0400 Ամերիկյան իշխանությունները երկու իրանցի…

30 րոպե ago

Պետք է պաշտոնանկություններ լինեն

Պետք է պաշտոնանկություններ լինեն Mon, 05 Oct 2026 21:28:44 +0400 Շաքի գյուղի միջադեպը ցնցել է…

32 րոպե ago

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը Mon, 05 Oct 2026 21:27:49 +0400 այն…

33 րոպե ago

Հունգարական կենտրոն Երեւանում, Հայագիտական ամբիոն՝ Հունգարիայում

Հունգարական կենտրոն Երեւանում, Հայագիտական ամբիոն՝ Հունգարիայում Mon, 05 Oct 2026 21:15:03 +0400 Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել…

45 րոպե ago