«Հրապարակ»․ COP17-ի լուսաբանման համար մեկ ընկերության 44.5 մլն դրամ են վճարելու

«Հրապարակ»․ COP17-ի լուսաբանման համար մեկ ընկերության 44.5 մլն դրամ են վճարելու

Tue, 06 Oct 2026 10:15:54 +0400


Ինչպես հայտնի է, Հայաստանը հոկտեմբերի 19-30-ը Երեւանում հյուրընկալելու է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը՝ COP17-ը։ COP17-ին մասնակցելու են Կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպություններ, գիտական շրջանակներ, քաղաքացիական հասարակության եւ այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ։ Իսկ հոկտեմբերի 16-ին նախատեսված է նաեւ Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովը։

COP17-ի կազմակերպման եւ լուսաբանման հետ կապված՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, պարզվում է, ոչ թե հայկական լրատվամիջոցների հետ է պայմանագրեր կնքել կամ դեսպանությունների միջոցով կազմակերպել լուսաբանումը, այլ որոշել է վճարովի հիմունքներով աշխատել` դիմել է Կայուն զարգացման միջազգային ինստիտուտին, նրա հետ պայմանագիր է կնքել (International Institute for Sustainability (IIS))։ Վերջինս գործում է Կանադայում։ Պայմանագրի առարկան է COP17-ի լուսաբանման եւ համաժողովի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստման ծառայությունների մատուցումը։ Պայմանագրի արժեքը 42 մլն 787 հազար 629 դրամ է, որից 22 մլն 245 հազար 350 դրամը, որպես կանխավճար, արդեն փոխանցվել է։ Պայմանագրի վերաբերյալ հրապարակված տվյալների համաձայն՝ այն կնքվել է 2026 թ. սեպտեմբերի 29-ին, ծառայությունների կատարման վերջնաժամկետը սահմանվել է 2026 թ. դեկտեմբերի 25-ը։ Ըստ պայմանագրի, ընկերությունը պետք է ամենօրյա ամփոփագրեր պատրաստի, նիստի ընթացքի վերաբերյալ հաշվետվություններ ու մասնակիցների լուսանկարահանում կատարի ու հրապարակի, ինչպես նաեւ՝ համաժողովի ավարտից հետո պատրաստի ու հրապարակի մեկ թեմատիկ կամ հատուկ հոդված։ Ընկերությունից այս աշխատանքները կատարելու համար Հայաստան կժամանի թիմի ղեկավարը, կլինեն 4 հեղինակ լրագրող, մեկ լոգիստիկայի համակարգող, մեկ լուսանկարիչ, հեռավար աշխատող խմբագիր, հաղորդակցության եւ հանրային իրազեկման թիմ։ Թիմի համար լրացուցիչ պետք է ապահովվեն աշխատանքային պայմաններ, ներառյալ՝ գրասենյակ։

Այսինքն, ողջ աշխարհից լրագրողներ են հավատարմագրվում, որոնց լուսաբանումը չի բավարարում ՀՀ իշխանություններին, 44 միլիոն դրամ էլ լրացուցիչ են քամուն տալիս` պետական բյուջեից, որի արդյունքում այս ընկերությունն անելու է այն, ինչ անվճար անելու են մյուս բոլոր լրատվամիջոցները, այդ թվում` հայկական:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». «Հալածվում էր» առաջ, «հալածվում է» հիմա

«Հրապարակ». «Հալածվում էր» առաջ, «հալածվում է» հիմա Tue, 06 Oct 2026 11:15:55 +0400 2018-ի իշխանափոխությունից…

7 րոպե ago

Տարոն Չախոյանը սադրեց եւ կրկին լարեց իրավիճակը

Տարոն Չախոյանը սադրեց եւ կրկին լարեց իրավիճակը Tue, 06 Oct 2026 11:14:29 +0400 Latest news…

8 րոպե ago

Այնպես չէ, որ իրավիճակի լարումից խուսափում ենք

Այնպես չէ, որ իրավիճակի լարումից խուսափում ենք Tue, 06 Oct 2026 11:09:34 +0400 Latest news…

13 րոպե ago

«Պատասխա՛ն ես տալու»․ Լարված իրավիճակը շարունակվում է ԱԺ միջանցքում

«Պատասխա՛ն ես տալու»․ Լարված իրավիճակը շարունակվում է ԱԺ միջանցքում Tue, 06 Oct 2026 11:01:49 +0400…

21 րոպե ago

Անջատողականները հաղթել են Քվեբեկում․ինքնիշխանության տրիո՞ւմֆ

Անջատողականները հաղթել են Քվեբեկում․ինքնիշխանության տրիո՞ւմֆ Tue, 06 Oct 2026 11:00:00 +0400 Հոկտեմբերի 5-ին կայացած ընտրություններում…

23 րոպե ago

ԱԺ-ում իրավիճակը լարվեց, երբ ‹‹Ուժեղ Հայաստանը›› բարձրաձայնեց Շաքի ներխուժած ադրբեջանցու հարցը

ԱԺ-ում իրավիճակը լարվեց, երբ ‹‹Ուժեղ Հայաստանը›› բարձրաձայնեց Շաքի ներխուժած ադրբեջանցու հարցը Tue, 06 Oct 2026…

30 րոպե ago