«Մարդասպան Իսրայել, համագործակից Ալիև»․ Թուրքիայում հակաադրբեջանական ցույցեր են

«Մարդասպան Իսրայել, համագործակից Ալիև»․ Թուրքիայում հակաադրբեջանական ցույցեր են

Tue, 06 Oct 2026 10:37:20 +0400


Ադրբեջանի դպրոցներում սեպտեմբերի 21-ից ընդունվել է հագուստի նոր կանոնակարգ, որով աշակերտներին արգելվում է «դպրոցական համազգեստի ամբողջականությունը խախտող կամ հանրակրթության աշխարհիկության սկզբունքին չհամապատասխանող տարրեր» հագնել։ Գործնականում այդ դրույթը կիրառվել է նաև գլխաշոր կրող աշակերտուհիների նկատմամբ, ինչի հետևանքով մի շարք դեպքերում նրանց թույլ չեն տվել մուտք գործել դպրոց։ Իրավիճակը լայն արձագանք է ստացել նաև թուրքական պահպանողական և իսլամամետ շրջանակներում։

RegionMonitor–ի հաղորդմամբ՝ թուրքական մի շարք լրատվամիջոցներ և հասարակական կազմակերպություններ կատարվողը համեմատել են Թուրքիայում 1997-ի փետրվարի 28-ի «պոստմոդեռնիստական» հեղաշրջման հետ, երբ աշխարհիկության պաշտպանության անվան ներքո գլխաշոր կրող կանանց նկատմամբ սահմանափակումներ էին կիրառվում կրթական և պետական հաստատություններում։

Այս իրադարձություններով պայմանավորված՝ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև «Մտքի ազատության և կրթության իրավունքների միության» («Ozgur-Der») համակարգմամբ տեղի է ունեցել բողոքի ակցիա։ Ակցիայի ընթացքում մասնակիցները պարզել են «Ո՛չ հիջաբի արգելքին Ադրբեջանում», «Գլխաշորը մուսուլման կնոջ ինքնությունն է», «Թող Ադրբեջանում փետրվարի 28-ը չկրկնվի», «Գլխաշորը Ալլահի պատվիրանն է, այն չի կարող արգելվել», «Հրաժարվե՛ք այս սխալից» գրություններով ցուցապաստառներ։

Ակցիայի կազմակերպիչ, ակտիվիստ Ահմեթ Քերիմ Արթուքը ելույթի ժամանակ նշել է․

«Աշխարհիկություն պարտադրող քաղաքականության և արտաքին քաղաքականության մեջ սիոնիստ դահիճների հետ ցուցադրվող համագործակցության պատճառով այս իշխանությունը չի կարող մեր եղբայրը լինել։ Բաքվի իշխանությունը Գազայում մեր զոհված նահատակների արյանը հավելել է նաև ադրբեջանցի գլխաշոր կրող մեր քույրերի արցունքները։ Հավատացյալների համար եղբայրությունը որոշվում է ոչ թե արյունակցական, այլ հավատքի կապով»։

Միության հիմնադիր նախագահ Հյուլյա Շեքերջին, ելույթում անդրադառնալով Ադրբեջանում ժողովրդի և իշխանության միջև տարբերակմանը, նշել է, որ «մեկ ազգ, երկու պետություն» հռետորաբանությունը չի կարող օգտագործվել որպես ճնշումներն արդարացնող վահան։

Ակցիան ավարտվել է «Տե՛ր կանգնիր քո հավատքին, գլխաշորին և ինքնությանը», «Հիջաբի արգելքը եղբայրության ամոթն է», «Թող կոտրվեն հիջաբի դեմ մեկնված ձեռքերը», «Հիջաբի ազատությունը եղբայրության պահանջն է», «Մարդասպան Իսրայել, համագործակից Ալիև», «Կեցցե՛ մեր իսլամական պայքարը» և «Մուսուլմանը չի կարող լուռ մնալ բռնության առջև» կարգախոսների ուղեկցությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բոլսոնարոն իր ընտանիքով փախել է ԱՄՆ․ այնտեղից կառաջնորդի ընդդիմությանը

Բոլսոնարոն իր ընտանիքով փախել է ԱՄՆ․ այնտեղից կառաջնորդի ընդդիմությանը Thu, 29 Oct 2026 10:00:55 +0400…

12 րոպե ago

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Thu, 29 Oct 2026 09:57:26 +0400…

15 րոպե ago

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր Thu, 29 Oct 2026 09:52:06 +0400…

20 րոպե ago

«Հրապարակ»․ Ծեծել են, պահել են մութ տեղում, հասցրել են ինքնասպանության

«Հրապարակ»․ Ծեծել են, պահել են մութ տեղում, հասցրել են ինքնասպանության Thu, 29 Oct 2026 09:45:22…

27 րոպե ago

Իսրայելն ու ԱՄՆ-ն կվերսկսեն Իրանի դեմ հարձակումները

Իսրայելն ու ԱՄՆ-ն կվերսկսեն Իրանի դեմ հարձակումները Thu, 29 Oct 2026 09:30:02 +0400 ԱՄՆ-ն և…

42 րոպե ago

«Հրապարակ»․ Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը»

«Հրապարակ»․ Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը» Thu, 29 Oct 2026 09:15:01 +0400 2018-ից հետո Նիկոլ…

57 րոպե ago