Հովիկ Աբրահամյանի եղբայրը 26 միլիոն մուծվել է

Հովիկ Աբրահամյանի եղբայրը 26 միլիոն մուծվել է

Tue, 06 Oct 2026 17:49:02 +0400


Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանին սեպտեմբերի 18-ին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալեց՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ իրականացվող քրեական վարույթի շրջանակում։ Պարզվում է՝ երկու շաբաթում կոմիտեն արագընթաց քննել, ավարտել է գործի նախաքննությունը եւ դատախազն այն ուղարկել է դատարան՝ ըստ էության քննության։ Հենրիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել․ «…այն բանի համար, որ նա 2015-2016թթ. խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է ՀՀ Արարատի մարզի Մարամարաշեն համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած էդուարդ Զավենի Հակոբյանին, անձնական այլ շահագրգովածությունից ելնելով իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն, որը Մարմարաշեն համայնքի օրինական շահերին պատճառել է առանձնապես խոշոր չափերի’ 25.990.635 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս»։

Մենք տեղեկացանք, որ Հենրիկ Աբրահամյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, ընդունել մեղքը, վերականգնել 26 միլիոն դրամ վնասը, դրանով էլ պայմանավորված ի սկզբանե մեղմ խափանման միջոց էր ընտրվել` բացակայելու արգելքը։

Նշենք, որ բացի այս քրեական գործից, Հենրիկ Աբրահամյանն անցնում է նաեւ եղբոր` Հովիկ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքով` փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու գործով, որով դատավարությունը տեւական ժամանակ է ընթանում է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իշխանությունը պետք է ամաչի, ԵԽԽՎ-ն ասում է՝ դադարեցրե՛ք սելեկտիվ հետապնդումները. Վարդևանյան

Իշխանությունը պետք է ամաչի, ԵԽԽՎ-ն ասում է՝ դադարեցրե՛ք սելեկտիվ հետապնդումները. Վարդևանյան Tue, 06 Oct 2026…

9 րոպե ago

ՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. Ռոման Երիցյան

ՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. Ռոման Երիցյան Tue, 06 Oct 2026…

28 րոպե ago

Դուք գնացեք՝ մեռել կողոպտեք

Դուք գնացեք՝ մեռել կողոպտեք Tue, 06 Oct 2026 18:45:09 +0400 ՀՀ ֆինանսների «փորձանք» Վահե Հովհաննիսյանը,…

29 րոպե ago

Հանրային ծառայողները ստիպողաբար գնացել են ՔՊ-ի հանրահավաքներին. Հայկ Ֆարմանյան

Հանրային ծառայողները ստիպողաբար գնացել են ՔՊ-ի հանրահավաքներին. Հայկ Ֆարմանյան Tue, 06 Oct 2026 18:37:53 +0400…

36 րոպե ago

Շաքիի միջադեպի մասով նախաձեռնելու ենք քննիչ հանձնաժողովի ստեղծում, ադրբեջանցին չպետք է արտահանձնվի

Շաքիի միջադեպի մասով նախաձեռնելու ենք քննիչ հանձնաժողովի ստեղծում, ադրբեջանցին չպետք է արտահանձնվի Tue, 06 Oct…

38 րոպե ago

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանը» պայքարում է քառագլուխ ուժի դեմ. ընդդիմադիր պատգամավոր

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանը» պայքարում է քառագլուխ ուժի դեմ. ընդդիմադիր պատգամավոր Tue, 06 Oct 2026 18:32:42…

42 րոպե ago