Երեքշաբթի , 6 Հոկտեմբերի 2026

Հովիկ Աբրահամյանի եղբայրը 26 միլիոն մուծվել է

Հովիկ Աբրահամյանի եղբայրը 26 միլիոն մուծվել է

Tue, 06 Oct 2026 17:49:02 +0400


Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանին սեպտեմբերի 18-ին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալեց՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ իրականացվող քրեական վարույթի շրջանակում։ Պարզվում է՝ երկու շաբաթում կոմիտեն արագընթաց քննել, ավարտել է գործի նախաքննությունը եւ դատախազն այն ուղարկել է դատարան՝ ըստ էության քննության։ Հենրիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել․ «…այն բանի համար, որ նա 2015-2016թթ. խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է ՀՀ Արարատի մարզի Մարամարաշեն համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած էդուարդ Զավենի Հակոբյանին, անձնական այլ շահագրգովածությունից ելնելով իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն, որը Մարմարաշեն համայնքի օրինական շահերին պատճառել է առանձնապես խոշոր չափերի’ 25.990.635 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս»։

Մենք տեղեկացանք, որ Հենրիկ Աբրահամյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, ընդունել մեղքը, վերականգնել 26 միլիոն դրամ վնասը, դրանով էլ պայմանավորված ի սկզբանե մեղմ խափանման միջոց էր ընտրվել` բացակայելու արգելքը։

Նշենք, որ բացի այս քրեական գործից, Հենրիկ Աբրահամյանն անցնում է նաեւ եղբոր` Հովիկ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքով` փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու գործով, որով դատավարությունը տեւական ժամանակ է ընթանում է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ».Նունե Եսայանի մենահամերգին Սերժ Սարգսյանը 54.6 մլն դրամ էր հատկացրել

  «Հրապարակ». Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգը լայն արձագանք ստացավ: Հանրությունը նախ շոկահարվեց, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով