Երեքշաբթի , 6 Հոկտեմբերի 2026

Մեր գյուղ դեռ ոչ մի ադրբեջանցի չի մտել` անհանգիստ չենք

Մեր գյուղ դեռ ոչ մի ադրբեջանցի չի մտել` անհանգիստ չենք

Tue, 06 Oct 2026 17:45:33 +0400


Այս օրերին մարդիկ շատ անհանգիստ են, անգամ Երեւանում կամ սահմանից հեռու բնակավարերում ապրողները հասկանում են, որ Շաքիի դեպքը` երբ թշնամու զինվորը 16 կիլոմետր կտրել անցել է, հանգիստ մի քանի օր երթեւեկել Հայաստանով մեկ խոսում է այն մասին, որ մեր սահմաններն անպաշտպան են եւ նման վտանգներն իշխանությունը թաքցնում է, ուստի ոչ ոք երկրում պաշտպանված չէ: Մեզ թվում էր` ամենից շատ անհանգստանալու հիմքեր ունեն սահամանմերձ գյուղերում ապրողները: Սակայն մեր զրուցակիցները` Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերից, պարզվեց ավելի հանգիստ են, քան Երեւանում բնակվողները:

Գեղարքունիքի մարզի վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը մեր հարցին, թե Սյունիքի մարզ ադրբեջանցի զինվորականի ներթափանցումն իրենց բնակիչների շրջանում անհանգստություն չի՞ առաջացրել, հաշվի առնելով ադրբեջանական դիրքերի մոտիկությունն իրենց բնակավայրին, ասաց` ոչ, ամեն ինչ կարգին է՝ մարդիկ ձմռանն են նախապատրաստվում, բայց գյուղում ընդամենը 2-3 տուն է մշտական բնակվում, ինչը հենց այդ վախի եւ սահմանին ապրելու վտանգների մասին է խոսում: «Գյուղի բնակչությունը չի ավելացել, ոնց կար, այնպես էլ մնացել է: Գյուղում երկու-երեք տուն կա, որ մշտական գյուղում են»,-ասաց Երանոսյանը:

Գեղարքունիքի Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանն էլ ասաց, որ իրենց գյուղում ևս ամեն ինչ նորմալ է: Ադրբեջանցու ներթափանցման հետ կապված էլ նշում է, որ բնակիչների հետ այդ թեման չեն քննարկել` դեպքը մտահոգիչ է, սակայն այդ մասով ՊՆ-ն ու պատասխանատու այլ կառույցները պիտի զբաղվեն: «Գյուղի դպրոցը գործում է, գործելու է, մանկապարտեզը գործում է, նոր մանկապարտեզի կառուցումն էլ ընթացքի մեջ է»,- տեղեկացրեց Սևակ Խաչատրյանը:

Սյունիքի մարզի Ներքին Հանդը, որի գերեզմանատունն արդեն ադրբեջանցիների տնօրինության տակ է եւ նրանք մյուս կողմի զինվորներին ամեն օր իրենց տան պատուհաններից տեսնում են, պարզվում է` նույնպես անհանգիստ չէ: Ներքին Հանդի բնակիչ տիկին Հասմիկը մեզ հետ զրույցում ասում է, որ իրենք ևս մտահոգված չեն՝ չնայած 2020 թվականից հետո երեք կողմից ադրբեջանցիներով շրջապատված են ապրում: «Աշխատում ենք, թոշակը ստանում ենք: Երեխաները սովորում են դպրոցում, ներկա պահին գյուղում ամեն ինչ լավ է»,-ասաց նա ու հավելեց, որ արդբեջանցու ներխուժումը մտահոգություն չի առաջացրել, բնականոն կյանքով ապրում են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Պապն ու տատը երեխայի խնամակալ են նշանակվել

«Հրապարակ». Պապն ու տատը երեխայի խնամակալ են նշանակվել Tue, 06 Oct 2026 11:45:41 +0400 Իջեւան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով