Շաբաթ , 14 Նոյեմբերի 2026

513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ Մոսկվայում

513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ Մոսկվայում

Fri, 13 Nov 2026 22:05:38 +0400


Իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի՝ պատին սկոտչով ամրացված բանանը ներկայացնող հայտնի «Կատակասեր» (Comedian) արվեստի գործն առաջին անգամ կցուցադրվի Ռուսաստանում։ Արվեստի գործը կներկայացվի Մոսկվայի «ԳԷՍ-2» մշակույթի տանը՝ «Իրեր։ Կուռքեր։ Բանաններ» ցուցահանդեսի շրջանակում, որը կմեկնարկի դեկտեմբերի 4-ին։ 2024 թվականին այս աշխատանքի օրինակներից մեկը Sotheby’s աճուրդում վաճառվել է 6,2 միլիոն դոլարով՝ շուրջ 513 միլիոն ռուբլով։ Գնորդը՝ կրիպտո ձեռնարկատեր Ջասթին Սանը, գործարքից հետո կերել է գնված բանանը։

Սակայն դրանով արվեստի գործը չի անհետացել․ հեղինակի մտահղացմամբ՝ բանանը կարելի է փոխարինել 7-10 օրը մեկ՝ պահպանելով ինստալյացիայի հիմնական գաղափարը։ Ցուցահանդեսը կգործի մինչև 2027 թվականի ապրիլի 4-ը։ Բացի հայտնի բանանից, կներկայացվի շուրջ 50 արվեստի գործ՝ սկսած պալեոլիթյան քանդակներից մինչև Օգյուստ Ռոդենի և Ջեֆ Քունսի աշխատանքները։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քաղաքային իշխանությունները խարդախության զոհ են դարձել

Քաղաքային իշխանությունները խարդախության զոհ են դարձել Thu, 12 Nov 2026 19:30:35 +0400 Ամերիկյան Նյու-Ջերսի նահանգի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով