Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

Դատապարտում ենք բռնաճնշումներն ու ձայների միտումնավոր նվազեցումը

Դատապարտում ենք բռնաճնշումներն ու ձայների միտումնավոր նվազեցումը

Wed, 10 Jun 2026 12:56:28 +0400


Ալյանս Առաջադիմական Ցենտրիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է 2026 թվականի հունիսի 7֊ի խորհրդարանական ընտրություններում իշխանությունների կողմից թույլ տված բազմաթիվ ընտրախախտումները, կեղծիքները և ընդդիմադիր ուժերի նկատմամբ տարատեսակ բռնաճնշումները ու ձայների միտումնավոր նվազեցման հանցավոր երևույթները։

● Ելնելով վերոգրյալից, հորդորում ենք ընտրություններում բոլոր մասնակցող քաղաքական ուժերին տեր կանգնել իրենց վստահված ձայներին և օրենքով սահմանված կարգով պահանջել վերահաշվարկ։

● Չճանաչել և բոյկոտել իր տեսակով այս խայտառակ ու կեղծված ընտրությունների արդյունքները և նախաձեռնել բոլոր մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ բոլոր միջոցառումները։

● Ալյանս Առաջադիմական Ցենտիստական կուսակցությունը իր ողջ կարողություններով և հնարավորություններով իր լիակատար աջակցությունը և պատրաստակամությունն է հայտնում բոլոր այն ուժերին, որոնք կգնան սկզբունքային պայքարի, հանուն արդարության վերականգնման, հանուն հայրենիքի և արժանավայել կյանքի, հանուն ազգի և ազգայինի։

Ալյանս Առաջադիմական Ցենտրիստական կուսակցություն

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թե ի՞նչ կլիներ, եթե…

Թե ի՞նչ կլիներ, եթե… Wed, 11 Nov 2026 15:45:17 +0400 Կիրակի էր, ու ես որոշել …