Չորեքշաբթի , 10 Հունիսի 2026

Իրանը հակառակորդներին զգուշացնում է՝ հեռացեք մեր սահմաններից

Իրանը հակառակորդներին զգուշացնում է՝ հեռացեք մեր սահմաններից

Wed, 10 Jun 2026 13:00:49 +0400


Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին օտարերկրյա զինվորականներին խորհուրդ է տվել լքել երկրի սահմանների մերձակա տարածքները, որպեսզի պատահական միջադեպերի կամ խաչաձև կրակի զոհ չդառնան։ Այդ մասին նա գրել է X –ի միկրոբլոգում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, Իրանը ամերիկյան ուղղաթիռ է խոցել Հորմուզի նեղուցի մոտակայքում, իսկ ԱՄՆ-Ն պարզապես պարտավոր է պատասխանել այս հարձակմանը:

«Մեր տարածքի անմիջական հարևանությամբ գտնվող օտարերկրյա ուժերը մշտապես վտանգի տակ են իրենց իսկ մարդկային սխալների, պատահական միջադեպերի կամ հնարավոր խաչաձև կրակի մեջ հայտնվելու պատճառով։ Ռիսկերը նվազեցնելու լավագույն լուծումն այն է, որ նրանք հեռանան։ Մենք նախընտրում ենք դիվանագիտության լեզուն, սակայն տիրապետում ենք նաև այլ լեզուների»,– գրել է Իրանի գլխավոր դիվանագետը։

Նա հիշեցրել է, որ Հորմուզի նեղուցը միջազգային ջրեր չէ․ այն ընդհանուր է Իրանի և Օմանի միջև և գտնվում է ԱՄՆ–ի ափերից հազարավոր մղոններ հեռու։

Արաղչին շեշտել է, որ ծովային սահմանները միանգամայն հստակ են․ «Մեր հզոր զինված ուժերը մշտապես բարձր պատրաստականության վիճակում են Իրանի օդային, ցամաքային կամ ջրային տարածքների ցանկացած խախտման դեպքում արձագանքելու համար»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱԱ-2026․ Չնայած պատերազմին՝ իրանցիները կխաղան ԱՄՆ-ում, բայց․․․

ԱԱ-2026․ Չնայած պատերազմին՝ իրանցիները կխաղան ԱՄՆ-ում, բայց․․․ Sat, 06 Jun 2026 18:30:36 +0400 Իրանի ազգային …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով