Չորեքշաբթի , 24 Հունիսի 2026

Մինչեւ վերջին պտուտակը

Մինչեւ վերջին պտուտակը

Wed, 24 Jun 2026 09:00:55 +0400


Երբեք Հայաստանում անկախ մարմիններն այսքան կուսակցականացված եւ գործադիր իշխանության կողմից հպատակեցված չեն եղել, ինչքան հիմա։ Օրենսդիր մարմնի վերջին տարիների գործունեությունը բազմիցս ապացուցել է, որ առաջնային մանդատով՝ հանրության կողմից ընտրված այդ մարմինը իշխող կուսակցության ֆիլիալն է՝ կառավարությանը եւ նրա ղեկավարին ենթակա կոճակ սեղմողների համույթ, որը երբեք ինքնուրույն կարծիք չի հայտնում, ինքնուրույն քայլ չի անում։

Բայց Նիկոլ Փաշինյանը չբավարարվեց միայն օրենսդիր մարմնի ոչնչացմամբ, նա հետեւողականորեն կուսակցականացրեց դատարաններն ու Սահմանադրական դատարանը, դպրոցները, բուհերն ու Գիտությունների ակադեմիան, Բարձրագույն դատական խորհուրդը, Քննչական կոմիտեն, դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն, ԱԱԾ-ն ու Արտաքին հետախուզության ծառայությունը, անգամ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին թույլ չտվեցին իր կարծիքն ունեցող տնօրեն ունենալ։ ՔՊ-ին կից մարմինների են վերածվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Կենտրոնական բանկը, Հաշվեքննիչ պալատը։ Փորձեք մտովի հիշել, թե այս կառույցներից որն ինչ դերակատարում ունի երկրում, երբ է վերջին անգամ հանդես եկել որեւէ նախաձեռնությամբ կամ ասուլիսով։

Այս կառույցների ղեկավարները, եթե անգամ որեւէ հայտարարություն են անում, ապա դա Նիկոլ Փաշինյանի որեւէ հայտարարության կրկնությունն է լինում կամ՝ հիմնավորումը։ Նրանց պարբերաբար ստիպում են ասպարեզ գալ՝ Փաշինյանի որեւէ վիճելի, անօրինական, կասկածելի հայտարարությունը հիմնավորելու, հաստատելու, ամրապնդելու տեքստով։ Այսպես ասած՝ պարտադրում են վճարել իրենց բարձր աշխատավարձի եւ կարգավիճակի դիմաց, որը նրանց մեծարգո պարոն Փաշինյանն է նվիրել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Առաջին անգամ կցուցադրվի Պարթենոնի ողջ ֆասադը

Առաջին անգամ կցուցադրվի Պարթենոնի ողջ ֆասադը Sun, 21 Jun 2026 18:15:34 +0400 220 տարվա մեջ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով