Երեքշաբթի , 30 Հունիսի 2026

Խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ են սպասվում

Խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ են սպասվում

Wed, 10 Jun 2026 13:20:42 +0400


Ազգային ժողովում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հայտարարեց, որ թեև հնարավոր չէ խոսել ընտրական հանցագործությունների բացահայտման 100 տոկոսանոց արդյունքի մասին, այնուամենայնիվ կառույցի աշխատանքը գնահատվում է արդյունավետ։

Նրա խոսքով՝ կոմիտեն արդեն իրականացրել է ավելի քան 100 բացահայտում և քննել 115 քրեական վարույթ, իսկ առաջիկայում այդ թիվը կարող է ավելանալ՝ նոր գործերի հաշվին։ Նահապետյանը նշեց, որ ներկայում ևս կան չհրապարակված դեպքեր, որոնք դեռ նախաքննության սկզբնական փուլում են և շուտով կարող են անցնել ավելի ակտիվ քննչական գործողությունների փուլ՝ ներառյալ խուզարկություններ և ձերբակալություններ։

«Վստահեցնում եմ՝ մենք կունենաք նոր բացահայտումներ, օպերատիվ մարմնում ունենք դեպքեր, որոնք չեն հանրայնացվել, այսինքն՝ չեն գնացել բաց քննության փուլ, առաջիկայում գնալու ենք, իրականացնելու ենք խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի իշխանությունը հասկացել է, որ կորցնում է իշխանությունը, զանգվածային ձերբակալություններ է սկսել

Փաշինյանի իշխանությունը հասկացել է, որ կորցնում է իշխանությունը, զանգվածային ձերբակալություններ է սկսել Mon, 25 May …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով