Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

Տիգրան Աբրահամյանը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին

Տիգրան Աբրահամյանը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին

Wed, 21 Oct 2026 20:45:11 +0400


«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Ստեփանավանում տեղի ունեցած իրադարձությունները պայմանավորում է իշխանությունների՝ առաջիկա ընտրություններում պարտվելու մտավախությամբ։

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի և կուսակցության 14 համակիրների ձերբակալությունները, իր գնահատմամբ, վկայում են իշխանությունների անհանգստության մասին։

Աբրահամյանի խոսքով՝ տարածված տեսանյութում երևում է, որ ձերբակալվածները նախընտրական շտաբի աշխատակիցներ են։ Նա ընդգծել է, որ շտաբի բնականոն գործունեությունն ուղեկցվում է ծախսերով, սակայն այդ հանգամանքն ինքնին չի նշանակում, որ ընտրողներին կամ որևէ այլ անձի կաշառելու փորձ է եղել։

Պատգամավորի կարծիքով՝ իշխանություններն այնքան են մտահոգված հնարավոր պարտությամբ, որ չեն սպասում ընտրությունների արդյունքներին և դրանցից ընդամենը 3-4 օր առաջ փորձում են մեկուսացնել ընդդիմադիր թեկնածուին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երիտասարդները կարդացին կառավարության դատավճիռը

Երիտասարդները կարդացին կառավարության դատավճիռը Wed, 11 Nov 2026 18:45:13 +0400 Երբեք Նիկոլ Փաշինյանին այդքան գույնը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով