Շաբաթ , 14 Նոյեմբերի 2026

«Ինչ կլինի Հայաստանի տնտեսության հետ եթե…»

«Ինչ կլինի Հայաստանի տնտեսության հետ եթե…»

Fri, 23 Oct 2026 19:33:24 +0400


ԵԱՏՄ անդամ երկրները (Հայաստանից զատ, մնացած չորսը) մի քանի օր առաջ զեկույց են ներկայացրել, որը կարելի վերնագրել «Ինչ կլինի Հայաստանի տնտեսության հետ եթե…»: Այն որ կառավարության ներկայացուցիչները բոլոր հնարավոր և անհնար մեթոդներով փորձում են մեղմել այդ հնարավոր հետևանքները, ես հասկանում եմ (թեև կառավարության կազմում գտնվող լուրջ մասնագետները՝ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը առայժմ նման փորձեր չեն արել, իսկ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը շատ ավելի հեռու է գնացել և հնարավոր թանկացումներն անվանել է ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ), սակայն ինձ համար անհասկանալի են այն, այսպես կոչված «անկախ»փորձագետների կարծիքները, որոնք պնդում են, որ ԵԱՏՄ զեկույցի հաշվարկի մեթոդաբանությունը սխալ է կամ այն չէ:

Հարգարժան պարոնայք, խնդրում եմ ներկայացնեք Ձեր կամ այլ հեղինակավոր փորձագետների հաշվարկի արդյունքները (հավատացեք ցանկացած մեթոդաբանությունը ինձ և ՀՀ քաղաքացիների 99,9%-ին ամենաքիչն է հետաքրքրում) և ներկայացրեք մեզ այն պատկերը թե ինչ է մեզ սպասվում, եթե վերոնշյալ զեկույցի մոր 70 էջերում նկարագրվածը դառնա իրականություն: Թե չէ, ինչպես կասեր իմ շատ սիրելի Հրանտ Մաթևոսյանի հերոսներից մեկը. «Տղերքը սոված են մնալու, մրսելու են, աշխատանք չեն ունենալու, իսկ դուք կպել թե գիտահետազոտական-միտահետազոտական»…

Գրել է Կարեն Քոչարյանը

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հոկտեմբերի կեսերին հնարավոր էր դադարեցնել կոտորածը և խուսափել մեծաթիվ զոհերից»

«Հոկտեմբերի կեսերին հնարավոր էր դադարեցնել կոտորածը և խուսափել մեծաթիվ զոհերից» Mon, 09 Nov 2026 12:29:16 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով