Չորեքշաբթի , 18 Նոյեմբերի 2026

Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը

Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը

Mon, 16 Nov 2026 23:30:09 +0400


Շվեյցարական Patek Philippe ապրանքանիշի հազվագյուտ ժամացույցը Ժնևում Sotheby’s աճուրդում վաճառվել է շուրջ 2,5 միլիոն դոլարով։ Ժամացույցի արժեքը պայմանավորված է ոչ միայն շքեղ դիզայնով, այլև նրա բացառիկ համարով։ Այն Reference 3970 շարքի առաջին օրինակն է՝ 875’000 մեխանիզմի համարով։ Այս առանձնահատկությունն այն դարձնում է պատմականորեն եզակի հավաքածու։

Հատկանշական է, որ գրեթե նույնական ժամացույց է պատկանել ամերիկյան ֆուտբոլի աստղ Թոմ Բրեյդիին։ Նրա ժամացույցը 2024 թվականին վաճառվել էր 312 հազար դոլարով՝ նոր աճուրդի արդյունքից շուրջ ութ անգամ էժան։ Ժամացույցը ունի 18 կարատանոց դեղին ոսկյա պատյան, մշտական օրացույց և ժամանակագրության գործառույթ։ Բացի այդ, աճուրդի հանված օրինակը պահպանել է իր պատմությունը հաստատող փաստաթղթերն ու օրիգինալ տուփը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

500 մլն դոլար հին լեգենդի համար. Հնդկաստանը նկարահանում է «Ռամայանա» ֆիլմը, որը պետք է նվաճի Հոլիվուդը

500 մլն դոլար հին լեգենդի համար. Հնդկաստանը նկարահանում է «Ռամայանա» ֆիլմը, որը պետք է նվաճի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով