Երեքշաբթի , 4 Օգոստոսի 2026

Երևի Բաքվում չեն նայել Ն․Փ․ և Co ելույթները․․․ Դավիթ Գալստյան

Երևի Բաքվում չեն նայել Ն․Փ․ և Co ելույթները․․․ Դավիթ Գալստյան

Mon, 22 Jun 2026 22:45:07 +0400


Դավիթ Գալստյանը գրում է․

«Ինչի՞ ա Ադրբեջանը ՀՀ-ից պահանջում հրաժարվել միջազգային հայցերից

Մի փոքր օրինակի վրա նայենք։ Էսօր Բաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը կանչվել ա Ադրբեջանի ԱԳՆ ՄԻԵԴ-ի որոշումից հետո։

Էն որոշումից, որով ՄԻԵԴ-ը ճանաչել ա Ադրբեջանի պատասխանատվությունը Քառօրյա պատերազմի ընթացքում մայոր Հայկ Թորոյանի խոշտանգումների և սպանության համար։

Ադրբեջանը դժգոհում ա, որ ՄԻԵԴ-ը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ա հարցականի տակ դնում։
Ու էս էն պարագայում, որ ՀՀ իշխանությունները Ղարաբաղը ճանաչում եմ Ադրբեջանի մաս ու մի 250 անգամ դա պաշտոնապես կրկնել են։

Դրանից առաջ Ալիևն ասում ա, որ իրանց սանկցիաներով էին սպառնում, եթե պատերազմ սկսեն։ ԵԱՀԿ ՄԽ կողմից Արցախը ճանաչել ստիպելու մասին Ալիևի 2016 թ․ հայտարարությունը էլ չհիշացնեմ։

Երևի Բաքվում չեն նայել Ն․Փ․ և Co ելույթները այն մասին, որ ամբողջ գալակտիկան Արցախը շուտվանից ճանաչել էր Ադրբեջանի կազմում։

Ամեն մի միջազգային հայց խնդրահարույց ա Ադրբեջանի համար ու (քիչ/շատ) զսպող մեխանիզմ ա։ Որոշումները եթե էսօր չեն աշխատի, ապա վաղը կաշխատեն, բայց կախված մնալու են։

Հ․Գ․ Էս էլ մի փաստ այն մասին, որ Ն․Փ․-ն «էջեր փակելու» ոչ իրավունք ունի, ոչ էլ հնարավորություն»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ամեն տարի նույն հեքիաթն է․ Զալուժնին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին

Ամեն տարի նույն հեքիաթն է․ Զալուժնին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին Tue, 04 Aug 2026 15:00:09 +0400 …