Չորեքշաբթի , 14 Հոկտեմբերի 2026

Վարդանյանը և Զեյնալյանը փոխկապակցված են Սեդա Սաֆարյանը՝ ոչ

Վարդանյանը և Զեյնալյանը փոխկապակցված են Սեդա Սաֆարյանը՝ ոչ

Mon, 22 Jun 2026 22:35:48 +0400


Սահմանադրական դատարանը ընտրությունների արդյունքների բողոքարկման գործով անհնարին է համարել ՍԴ դատավորների Վլադիմիր Վարդանյանի և Արտակ Զեյնալյանի մասնակցությունը դատական վարույթին՝ հաշվի առնելով նրանց առնչությունները «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ։ Սակայն անհասկանալի է, թե նույն տրամաբանությամբ ինչու անհնարին չի համարվել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը վարույթին։ Հիշեցնենք, որ 2021 թվականի Ազգային ժողովի հերթական ընտրությունների ժամանակ Սեդա Սաֆարյանը «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի կազմում առաջադրված է եղել որպես ԱԺ պատգամավորի թեկնածու՝ զբաղեցնելով 3-րդ համարը և հանդիսանալով այդ ցուցակի առաջին կին թեկնածուն, որի անունը զետեղված է եղել նաև քվեաթերթիկների վրա։ Այսինքն` նա հավակնել է պետական քաղաքական պաշտոնի՝ ընդգրկված լինելով ընտրական գործընթացում։
Հարկ է նկատել, որ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» կազմված է եղել երկու կուսակցություններից՝ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունից, որը ղեկավարում է Լևոն Շիրինյանը և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունից, որը ղեկավարում է Արման Բաբաջանյանը (նրանց ազգանունների հիման վրա էր ձևավորվել «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի անվանումը, իսկ նրանք առաջադրված են եղել այդ դաշինքի առաջին երկու համարներում)։ 2026 թվական հունիսի 7-ի ընտրություններին այդ երկու կուսակցությունները ոչ միայն մասնակցել են Ազգային ժողովի ընտրություններին, այլև նրանցից մեկը՝ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը բողոքարկել է այդ ընտրության արդյունքները, այսինքն` հանդիսանում է դատավարության անմիջական մասնակից և կողմ։ Այստեղ ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ, որոնց վերաբերող գործի քննության հարցը ոչ թե պետք է բարձրացնեն դիմող կողմերը (ինչպես արդեն հայտարարել են «ՈՒժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներից), այլ Սահմանադրական դատարանը։

Գրել Էդգար Ղազարյանը

Возможно, это изображение светокопия и текст

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Շուտով ոչ մեկին պետք չի լինի հեղինակազրկված իշխանություն Հայաստանում

«Հրապարակ». Շուտով ոչ մեկին պետք չի լինի հեղինակազրկված իշխանություն Հայաստանում Tue, 13 Oct 2026 09:15:20 …