Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցությամբ հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցությամբ հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Fri, 09 Oct 2026 22:44:01 +0400


Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների ամիսներ տևած՝ ամենօրյա, համատեղ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ իրավապահների կողմից սպանության, խուլիգանության, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը։

Նա մեղադրվում է 2026 թվականի փետրվարին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հրազենի գործադրմամբ սպանություն կատարելու համար:

Երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում տղամարդու էքստրադիցիան կիրականացվի սահմանված կարգով։

Հիշեցնենք, որ դեպքի առնչությամբ հետախուզվող մյուս անձանց ՆԳՆ ոստիկանության ծառայողները հայտնաբերել էին դեռևս հուլիսին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հունգարական կենտրոն Երեւանում, Հայագիտական ամբիոն՝ Հունգարիայում

Հունգարական կենտրոն Երեւանում, Հայագիտական ամբիոն՝ Հունգարիայում Mon, 05 Oct 2026 21:15:03 +0400 Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով