Պատկերացնու՞մ եք՝ հայտնվեր ձեր կողմից գովաբանվող դպրոցներից մեկում

Պատկերացնու՞մ եք՝ հայտնվեր ձեր կողմից գովաբանվող դպրոցներից մեկում

Tue, 06 Oct 2026 18:24:59 +0400


«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը ԱԺ ամբիոնից անդրադարձել է Սյունիքում ադրբեջանցի զինծառայողի հայտնվելու դեպքին՝ քննադատելով իշխանությունների անվտանգային քաղաքականությունը։

Ասլանյանը նշել է, որ չի կարող ընդունել այն մոտեցումը, երբ Հայաստանի անվտանգության ոլորտում արձանագրված ձախողումները որևէ կերպ արդարացվում են կամ օգտագործվում նախկին իշխանություններին քննադատելու համար։

Նրա խոսքով՝ իշխանական պատգամավորներից մեկը վերջերս նախկինների օրոք սահմանների պաշտպանվածության մասին խոսելիս «կանսերվայի կոկոշներ» արտահայտությունն էր օգտագործել։ Ասլանյանը հակադարձել է՝ եթե այսօր սահմաններն այդքան պաշտպանված են, ապա ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը կարողացել անարգել անցնել սահմանը, հասնել Հայաստանի բնակավայր և հայտնվել քաղաքացու տանը։

Պատգամավորը նշել է, որ ադրբեջանցին սահմանը հատելուց հետո հասել է բնակավայր, որը սահմանային հատվածից մոտ 13-15 կմ հեռավորության վրա է, մտել է տուն, վնաս պատճառել ընտանիքի անդամներին և ահաբեկել երեխաներին։ Նրա խոսքով՝ զինծառայողի հետագա գործողությունները կանխել է տան հայ կինը։

Ասլանյանը վտանգավոր է համարել նաև այն հանգամանքը, որ նման իրավիճակում ադրբեջանցին կարող էր հայտնվել սահմանամերձ դպրոցներից մեկում։

«Աստված մի արասցե՝ այդ ադրբեջանցին հայտնվեր ձեր կառուցած ու այդքան գովաբանվող դպրոցներից մեկում։ Պատկերացնո՞ւմ եք՝ դասաժամի ընթացքում հայտնվեր, ի՞նչ կլիներ»,- ասել է նա։

Պատգամավորը իշխանություններին կոչ է արել անվտանգային նման դեպքերը չօգտագործել միայն քաղաքական հակադարձումների համար, այլ իրական քայլեր ձեռնարկել Հայաստանի պաշտպանունակությունն ու սահմանների անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին Fri, 30 Oct 2026 08:00:54 +0400 Նիկոլ…

5 րոպե ago

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան Thu, 29 Oct 2026 23:51:51…

8 ժամ ago

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա Thu, 29 Oct 2026 23:48:51 +0400 Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում…

8 ժամ ago

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին Thu, 29 Oct 2026 23:45:13…

8 ժամ ago

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար Thu, 29 Oct 2026 23:34:52 +0400 Ախր անհարմար…

9 ժամ ago

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի Thu, 29 Oct 2026 23:30:53 +0400 Acura NSX եզակի ռոդստեր…

9 ժամ ago