Ֆրանսիան էլի բալիստիկ հրթիռ է փորձարկել․ Մակրոնն անձամբ է հետևել
Tue, 06 Oct 2026 20:00:42 +0400
Ֆրանսիան վերջին երեք տարվա ընթացքում երկրորդ անգամ փորձարկեց M51.3 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, բայց առանց միջուկային լիցքի: Այս մասին գրում է AFP-ն։
Փորձնական արձակումը կատարվել է սուզանավից։ AFP-ն նշում է, որ փորձարկումներին հետևել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նմանատիպ հրթիռային փորձարկումներ անցկացվել են 2023 թվականի նոյեմբերին։
M51-ը սուզանավերի վրա տեղադրվող բալիստիկ հրթիռ է։ Արձակման առավելագույն հեռահարությունը 9-10 հազար կմ է, մեկնարկային քաշը՝ 52 տոննա։