ՌԴ-ն պնդում է՝ Երևանը փորձում է Մոսկվայի վրա բարդել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը

ՌԴ-ն պնդում է՝ Երևանը փորձում է Մոսկվայի վրա բարդել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը

Tue, 06 Oct 2026 20:08:16 +0400


Հայաստանը փորձում է 102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

Դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պաշտոնական Երևանի ներկայացուցիչները փորձում են ամեն ինչ ներկայացնել այնպես, կարծես Մոսկվան է նախաձեռնել Հայաստանում ռուսական ռազմաբազայի հեռանկարների քննարկումը:
«Ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը Մոսկվայի վրա բարդելու փորձերը տեղավորվում են Հայաստանի ներկայիս քաղաքական մտքի հետաքրքիր առանձնահատկության մեջ։ Երևանի իշխող վերնախավը հաճախ սպասում է, որ առավել կարևոր որոշումները կընդունվեն արտաքին խաղացողների կողմից», – ասել է Կալուգինը։

Դիվանագետը բերել է օրինակներ։ Այսպես, Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, որ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու համար նախ պետք է դրական արձագանք ստանալ Բրյուսելից։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա ակնարկներ են հնչում, որ եթե Հայաստանը դուրս հանվի այդ կառույցից, ապա դա կառավարությանը կազատի դուրս գալ-մնալու երկընտրանքից։

Կալուգինը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել իր բազայի հետ կապված բոլոր հարցերը։ Ընդ որում, դիվանագետը ընդգծել է, որ պետք է հաշվի առնել, որ քննարկումները կանցկացվեն համապատասխան պայմանագրերի ու համաձայնագրերի հիման վրա, որոնք կարգավորում են ռուսական զորակազմի ներկայությունը:

«Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը հանդես է գալիս հօգուտ Հայաստանում ռուսական ռազմաբազայի շարունակական գտնվելու, որն այս տարիների ընթացքում շատ քաղաքացիների համար դարձել է ձգողության վայր։ Դա առնվազն տեսանելի է այն հետաքրքրությունից, որը նրանք ցուցաբերում են պարբերաբար անցկացվող բաց դռների օրերի նկատմամբ», – ամփոփել է դիվանագետը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին

Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին Wed, 07 Oct 2026 23:56:22 +0400 Ես վստահ…

34 րոպե ago

ՆԱՏՕ-ն դե՞մ է գնում ԱՄՆ-ին․ ռազմական կոմիտեն 8 տարի անց Կիևում է

ՆԱՏՕ-ն դե՞մ է գնում ԱՄՆ-ին․ ռազմական կոմիտեն 8 տարի անց Կիևում է Wed, 07 Oct…

34 րոպե ago

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը դրամահավաք է անում

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը դրամահավաք է անում Wed, 07 Oct 2026 23:45:29 +0400 Հոկտեմբերի 25-ին կայանալիք…

44 րոպե ago

Արթուր Դանիելյանը 2 ամսով կալանավորվեց

Արթուր Դանիելյանը 2 ամսով կալանավորվեց Wed, 07 Oct 2026 23:37:31 +0400 Արթուր Դանիելյանին կալանավորեցին 2…

52 րոպե ago

Թուրքիայի և Ադրբեջանի միջև «սև կատու» է անցել․ կրքերը թեժանում են

Թուրքիայի և Ադրբեջանի միջև «սև կատու» է անցել․ կրքերը թեժանում են Wed, 07 Oct 2026…

59 րոպե ago

Փաշինյանը մեղադրել է հայ կնոջը, այն որակել՝ «կրիմինալ միջադեպ». Օրվա ամփոփում

Փաշինյանը մեղադրել է հայ կնոջը, այն որակել՝ «կրիմինալ միջադեպ». Օրվա ամփոփում Wed, 07 Oct 2026…

1 ժամ ago