Երևանն ու Դելին Հայաստանում հրթիռնե՞ր կարտադրեն

Երևանն ու Դելին Հայաստանում հրթիռնե՞ր կարտադրեն

Wed, 07 Oct 2026 12:07:02 +0400


Երևանը և Դելին քննարկում են «Pinaka Mk-II»–ի ռեակտիվ արկերի արտադրությունը և հավաքումը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է idrw կայքը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ եթե կողմերը համաձայնության գան, դա կարող է լուրջ խթան հանդիսանալ երկու երկրների միջև պաշտպանական-արդյունաբերական կապերի զարգացման համար և կօգնի զինամթերքի ավելի կայուն մատակարարումներ ապահովել Հայաստանի աճող հրետանային ներուժի համար։

Ըստ հրապարակման, Հայաստանն իր սպառազինությունը արդեն իսկ համալրել է հնդկական արտադրության «Pinaka Mk-II» կառավարվող հրթիռներով, ինչպես նաև «Pinaka» ավելացված հեռահարության չկառավարվող հրթիռներով։ Սակայն դեռ պարզ չէ, թե կոնկրետ որ մոդիֆիկացիան հիմք կծառայի Հայաստանում հնարավոր սեփական արտադրություն սկսելու ծրագրի համար։

Ենթադրվում է, որ տեղական արտադրություն հիմնելու ցանկությունը մասամբ պայմանավորված է ժամանակակից հրթիռային պատերազմի առանձնահատկություններով։ «Pinaka»-ի նման համակարգերը կարող են մեծ քանակությամբ զինամթերք ծախսել երկարատև մարտական գործողությունների ժամանակ. տեղական մակարդակով հավաքումը և արտադրությունը կարող են հատկապես օգտակար լինել պաշարները ապահովելու և մշտական ներմուծումից երկրի կախվածությունը նվազեցնելու համար։
Հնարավոր համաձայնագրի շրջանակում հնդկական պետական պաշտպանական ձեռնարկությունը կամ հնդկական պաշտպանական արդյունաբերության այլ կառույց կարող է տեխնոլոգիական աջակցություն տրամադրել, ինչպես նաև օգնել արտադրության և հայկական անձնակազմի ուսուցման հարցում։

Արտադրությունը կարող է կազմակերպվել փուլերով։ Աղբյուրները նշում են, որ Հայաստանը սկզբնական փուլում կարող է հույսը դնել Հնդկաստանից ներմուծված բաղադրիչների և նյութերի վրա, մինչև աստիճանաբար կավելացնի տեղական արտադրության մասնաբաժինը։

Արտադրության կոնկրետ մոդելը, հրթիռների մոդիֆիկացիան և տեխնոլոգիաների փոխանցման պայմանները դեռ որոշված չեն։ Վերջնական համաձայնագրի մասին դեռ չի հայտարարվել, հայկական արտադրության մասշտաբները կախված կլինեն կողմերի միջև բանակցություններից։

Եթե բանակցությունները հաջող լինեն, Հայաստանը կարող է դառնալ «Pinaka» ընտանիքի համար կարևոր արտասահմանյան արտադրական գործընկեր, Հնդկաստանն էլ կստանա պաշտպանության արտահանման զարգացման մեկ այլ ճանապարհ՝ պատրաստի համակարգերի մատակարարումից մինչև տեղական արտադրություն, հավելում է աղբյուրը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի ամերիկացի դերասանուհին ամուսնալուծվում է

Հայտնի ամերիկացի դերասանուհին ամուսնալուծվում է Sun, 01 Nov 2026 19:00:35 +0400 «Սուբստանցիա» ֆիլմի աստղ, հայտնի…

9 րոպե ago

Վրացուհին հաղթել է «Միսս Ասիա Գլոբալ 2026» մրցույթում․ լուսանկար

Վրացուհին հաղթել է «Միսս Ասիա Գլոբալ 2026» մրցույթում․ լուսանկար Sun, 01 Nov 2026 18:45:45 +0400…

24 րոպե ago

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը․ Սամվել Կարապետյան

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը․ Սամվել Կարապետյան Sun, 01 Nov 2026…

31 րոպե ago

Իրանի գերագույն առաջնորդը երկրի զինված ուժերին նոր հրաման է տվել

Իրանի գերագույն առաջնորդը երկրի զինված ուժերին նոր հրաման է տվել Sun, 01 Nov 2026 18:15:43…

54 րոպե ago

Կենդանակերպի 3 նշան՝ նոյեմբերին մեծ փոփոխությունների շեմին

Կենդանակերպի 3 նշան՝ նոյեմբերին մեծ փոփոխությունների շեմին Sun, 01 Nov 2026 18:00:59 +0400 Երկվորյակ Երկվորյակները…

1 ժամ ago

Մահացել է Սամվել Կոսյանը

Մահացել է Սամվել Կոսյանը Sun, 01 Nov 2026 17:45:04 +0400 ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ Խոր վշտով տեղեկացնում…

1 ժամ ago