Ձերբակալված ուսուցիչը 30 տարվա մանկավարժ է` 4 երեխայի մայր

Ձերբակալված ուսուցիչը 30 տարվա մանկավարժ է` 4 երեխայի մայր

Wed, 07 Oct 2026 18:15:07 +0400


Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր համայնքում սեպտեմբերի 30-ին ուսուցչուհին ծեծի էր ենթարկել 2-րդ դասարանի 7-ամյա աշակերտուհուն։ Դեպքի շուրջ բարձրացած մեծ աղմուկից հետո ԿԳՄՍ նախարարությունը հայտարարեց, որ կքննարկվի ուսուցչուհու` մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու հարցը: Ապա ՔԿ-ն հաղորդեց, որ վերջինս ձերբակալվել է։
Մեզ հետ զրույցում Վարդաձորի վարչական ղեկավար Մաքսիմ Ավետիսյանը հայտնեց, որ ուսուցչուհու կողմից երեխաներին ծեծի ենթարկելու մասին նախկինում որեւէ դեպք չի լսել․ «Գործը իրավապահների տիրույթում է, այդ դաշտ չեմ մտել, թող քննությունը ավարտվի, ամեն ինչ պարզ կլինի, միգուցե այս պահին համացանցում ուռճացված տեղեկություններ տարածվեն»։

Նրա խոսքով ուսուցչուհին երկար տարիներ դպրոցում աշխատել է․ «Դասվար է, մոտ 30 տարվա ստաժ ունի։ 4 երեխա ունի, բոլորը չափահաս են, աղջիկներն ամուսնացած են։ Իսկ տուժած երեխան մեկ եղբայր ունի, ով իրենից մեծ է՝ 9 տարեկան է, սովորում է նույն դպրոցում»։

Հարցին՝ տեսախցիկների տեսագրությունն ինչպե՞ս է հայտնվել համացանցում, արդյոք տնօրե՞նն է նպաստել դեպքի բարձրաձայնմանը, թե՞ թաքցրել է դեպքը: Ավետիսյանն ասաց․ «Ես որքանով տեղյակ եմ, ծնողը երեխայի բողոքից հետո խնդրել է, որ տեսախցիկների տեսագրությունը իրեն ցույց տան, բայց ինքը չի հրապարակել, ինքը հեռախոսով նկարել է, ուղարկել է դասարանի չաթ, որ տեսեք` նման դեպք է եղել մեր դասարանում, հետո չաթի ծնողներից, թե ով է հրապարակել տեսագրությունը, ոչ մեկը չգիտի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նոր Սահմանադրության նախագիծ, TRIPP-ի գործնական փուլի մեկնարկից հետո տարածաշրջանային արձագանքներ․ Օրվա լրահոս

Նոր Սահմանադրության նախագիծ, TRIPP-ի գործնական փուլի մեկնարկից հետո տարածաշրջանային արձագանքներ․ Օրվա լրահոս Tue, 24 Nov…

12 րոպե ago

Եվրոպան պատրաստ չէ ռուսական զանգվածային հարվածներին․ ամերիկացի գեներալ

Եվրոպան պատրաստ չէ ռուսական զանգվածային հարվածներին․ ամերիկացի գեներալ Tue, 24 Nov 2026 23:07:35 +0400 Եվրոպայում…

17 րոպե ago

Նախարարի հրամանն ընդունվել է իրավական պահանջների խախտմամբ․ փաստաբան

Նախարարի հրամանն ընդունվել է իրավական պահանջների խախտմամբ․ փաստաբան Tue, 24 Nov 2026 23:03:05 +0400 Փաստաբան…

21 րոպե ago

Որ դեպքում է ցավը վկայում սրտի խնդրի մասին

Որ դեպքում է ցավը վկայում սրտի խնդրի մասին Tue, 24 Nov 2026 23:00:43 +0400 Ռուս…

24 րոպե ago

Նիգերիայում նավաբեկության զոհերի թիվը հասել է 32-ի

Նիգերիայում նավաբեկության զոհերի թիվը հասել է 32-ի Tue, 24 Nov 2026 22:53:50 +0400 Նիգերիայի հարավային…

30 րոպե ago

Մեկ ամսում ողջ մարզում արժանահիշատակ ոչինչ չի՞ եղել

Մեկ ամսում ողջ մարզում արժանահիշատակ ոչինչ չի՞ եղել Tue, 24 Nov 2026 22:45:43 +0400 Տավուշի…

39 րոպե ago