Կրկին «փակուղի»․ Թրամփը մտածում է Իրանին նոր հարվածներ հասցնելու մասին

Կրկին «փակուղի»․ Թրամփը մտածում է Իրանին նոր հարվածներ հասցնելու մասին

Thu, 08 Oct 2026 10:30:24 +0400


Սպիտակ տունը Պենտագոնին խնդրել է նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ մշակել Իրանին հարվածելու ծրագիր, հաղորդում է The Atlantic-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի երկու պաշտոնյաների։

Հրապարակման աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ընտրություններից առաջ իջեցնել վառելիքի գները և ցույց տալ առաջընթացը Իրանի հետ հակամարտության մեջ։

Քննարկվում են հնարավոր հարվածների մասշտաբները և նպատակները։ Ծրագրերը մշակվում են ԱՄՆ կենտրոնական հրամանատարության կողմից։

Վերջին շաբաթներին Պենտագոնը նախագահին ներկայացրել է միջանկյալ ընտրություններից հետո ռազմական գործողությունները վերսկսելու մի քանի տարբերակ, այդ թվում՝ իրանական էներգետիկ օբյեկտների դեմ։

Միևնույն ժամանակ, «Ալ Հադաթ» հեռուստաընկերությունը, հղում անելով բարձրաստիճան ամերիկյան աղբյուրին, հաղորդում է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններում միջնորդող առանձին երկրների ջանքերը «մտել են փակուղի»։

Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ-ն «իրանցիներին ուղերձ է հղել, որ (երկկողմ երկխոսության մեջ) առաջընթաց չի լինի, քանի դեռ Իրանի միջուկային հնարավորությունները չեն սահմանափակվել»։ Նույն աղբյուրի համաձայն՝ «Հորմուզի նեղուցը այլևս առաջնահերթություն չէ Վաշինգտոնի համար», քանի որ Իրանը «կորցրել է դրա նկատմամբ վերահսկողությունը»։

Նա հավելել է՝ Վաշինգտոնը պահանջում է, որպեսզի Թեհրանը «խոստովանի, որ Իրանը այլևս չի զարգացնելու իր միջուկային հնարավորությունները»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զոհերից 5-ը երեխաներ են․ ռուսների մահացու հարվածն Ուկրաինային

Զոհերից 5-ը երեխաներ են․ ռուսների մահացու հարվածն Ուկրաինային Thu, 08 Oct 2026 11:30:37 +0400 Նախօրերին…

4 րոպե ago

Ստամբուլում հայկական գերեզմանատունը պղծած անձը կալանավորվել է

Ստամբուլում հայկական գերեզմանատունը պղծած անձը կալանավորվել է Thu, 08 Oct 2026 11:23:20 +0400 Ստամբուլի Սկյուտար…

11 րոպե ago

Տարկետում ստացածների համար նոր կարգավորու՞մ

Տարկետում ստացածների համար նոր կարգավորու՞մ Thu, 08 Oct 2026 11:23:11 +0400 Հայաստանում տարկետում ստացած քաղաքացիների…

12 րոպե ago

«Հրապարակ»․ «Աղոթքի նախաճաշի» միջանցքներում ՔՊ-ն եկեղեցու դեմ զրպարտչությամբ է զբաղվել

«Հրապարակ»․ «Աղոթքի նախաճաշի» միջանցքներում ՔՊ-ն եկեղեցու դեմ զրպարտչությամբ է զբաղվել Thu, 08 Oct 2026 11:15:06…

20 րոպե ago

Ինչ է սպասվում օնլայն առևտրով զբաղվողներին

Ինչ է սպասվում օնլայն առևտրով զբաղվողներին Thu, 08 Oct 2026 11:07:21 +0400 2027 թվականի հունվարի…

27 րոպե ago

Ստամբուլում բարձրահարկ շենք է փլուզվել․ փլատակներում մարդիկ կան

Ստամբուլում բարձրահարկ շենք է փլուզվել․ փլատակներում մարդիկ կան Thu, 08 Oct 2026 11:00:23 +0400 Ստամբուլում…

34 րոպե ago