Ռոնալդուն դիմել է Մեսսիին. համացանցը «պայթում է»

Ռոնալդուն դիմել է Մեսսիին. համացանցը «պայթում է»

Thu, 08 Oct 2026 10:37:47 +0400


Լիոնել Մեսսիի՝ Արգենտինայի ազգային հավաքականի կազմում հրաժեշտի հանդիպումից հետո ֆուտբոլային աշխարհը շարունակում է քննարկել արգենտինացի լեգենդի կարիերայի այս խորհրդանշական ավարտը։ Հոկտեմբերի 6-ին «Մոնումենտալ» մարզադաշտում Մեսսին վերջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Արգենտինայի հավաքականի մարզաշապիկով՝ Բենինի դեմ խաղում, որը «Ալբիսելեստեն» հաղթեց 3։0 հաշվով։ Մեսսին այդ խաղում դարձավ գոլի հեղինակ և երկու գոլային փոխանցում կատարեց։

Հաջորդ օրը Մեսսին Instagram-ի իր էջում հուզիչ հրապարակմամբ ամփոփեց ազգային հավաքականում անցկացրած ավելի քան երկու տասնամյակը։

«Երեկ իմ վերջին խաղն էր, և ես արդեն կարոտում եմ երկնագույն-սպիտակ մարզաշապիկը։ Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում»,- գրել է Մեսսին՝ ընդգծելով, որ իր անցած ճանապարհը լի էր ինչպես ուրախություններով, այնպես էլ դժվարություններով, սակայն յուրաքանչյուր քայլ արժեր անցնել։

Մեսսին իր հրապարակման մեջ շնորհակալություն է հայտնել ընտանիքին, ընկերներին, թիմակիցներին, մարզիչներին, այն ակումբներին, որոնցում հանդես է եկել, և առանձնահատուկ անդրադարձ է կատարել նաև Դիեգո Մարադոնային։

Սակայն հրապարակման ամենաքննարկվող հատվածներից մեկը ոչ թե Մեսսիի գրառման որևէ նախադասություն էր, այլ մեկնաբանությունների բաժնում հայտնված մեկ այլ անուն՝ Կրիշտիանու Ռոնալդու։

Պորտուգալացի ֆուտբոլիստը, որը Մեսսիի հետ ավելի քան երկու տասնամյակ եղել է համաշխարհային ֆուտբոլի գլխավոր մրցակցության կենտրոնում, գրել է.

«Լեո, այսքան տարի պաշտպանելով քո երկիրը՝ դու ստեղծել ես պատմություն, որը հավերժ կմնա։ Իմ ողջ հարգանքն այն ամենի համար, ինչ հասել ես Արգենտինայի հետ։ Գրկում եմ»։

Ռոնալդուի այս մի քանի բառը սոցցանցերում իսկական բում է առաջացրել։ Մեկնաբանությունը կարճ ժամանակում հավաքել է միլիոնավոր հավանումներ․ տարբեր պահերի հաշվարկներով այն մոտեցել է 4-5 միլիոն հավանման ցուցանիշին, իսկ քննարկումը շարունակվել է տասնյակ հազարավոր պատասխաններով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Անհրաժեշտ է 51 մարմնի արտաշիրիմում իրականացնել

Անհրաժեշտ է 51 մարմնի արտաշիրիմում իրականացնել Thu, 08 Oct 2026 11:49:55 +0400 Արցախյան պատերազմներում զոհված…

9 րոպե ago

#Ուղիղ․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների ճեպազրույցը

#Ուղիղ․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների ճեպազրույցը Thu, 08 Oct 2026 11:49:28 +0400 Latest news from Secure…

9 րոպե ago

Պուտինի, Ալիևի հետ կհանդիպի Թուրքմենստանում

Պուտինի, Ալիևի հետ կհանդիպի Թուրքմենստանում Thu, 08 Oct 2026 11:45:38 +0400 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը…

13 րոպե ago

«Հրապարակ». Եթե կաթողիկոսն ունի երեխա, դա միակ լավ բանն է, որ նա արել է

«Հրապարակ». Եթե կաթողիկոսն ունի երեխա, դա միակ լավ բանն է, որ նա արել է Thu,…

13 րոպե ago

«Շո՛ւռա, իսկ որքա՞ն է ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը` Փաշինյանին

«Շո՛ւռա, իսկ որքա՞ն է ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը` Փաշինյանին Thu, 08 Oct 2026…

18 րոպե ago

Հայաստանի պետական պարտքի տոկոսների բեռը մոտ 3 անգամ ավելի բարձր է, քան Ադրբեջանում

Հայաստանի պետական պարտքի տոկոսների բեռը մոտ 3 անգամ ավելի բարձր է, քան Ադրբեջանում Thu, 08…

20 րոպե ago