«Հրապարակ»․ ԽՍՀՄ-ում երբ մարդ էր անցնում սահմանը, սահմանապահների հրամանատարին պաշտոնից հեռացնում էին

«Հրապարակ»․ ԽՍՀՄ-ում երբ մարդ էր անցնում սահմանը, սահմանապահների հրամանատարին պաշտոնից հեռացնում էին

Thu, 08 Oct 2026 10:45:37 +0400


Ադրբեջանցի Նասիմի Ռասիմ օղլու Մուսաեւն Արցախի բռնազավթված հատվածում գտնվող զորամասից, ըստ ադրբեջանական կողմի, սեպտեմբերի 26-ին լքել էր ծառայությունը եւ ապօրինաբար հատել ՀՀ սահմանը: Ըստ ՀՀ ԱԱԾ-ի, ադրբեջանական կողմն այդ մասին սեպտեմբերի 29-ին տեղեկացրել էր հայկական կողմին, փորձել են համատեղ որոնողական աշխատանքներ իրականացնել, սակայն` ապարդյուն: Մինչեւ որ տեղի ունեցավ ողբերգությունը` Շաքիում բնակվող 38-ամյա կինը ծանր հրազենային վիրավորում ստացավ, երեք մատը կորցրեց, ոտքն է վտանգի տակ, երեխաներից մեկի ձեռքը կոտրվեց, հոգեբանական ծանր սթրես տարան: Այսինքն, ադրբեջանցի զինծառայողը շուրջ 4-5 օր դեգերել է ՀՀ տարածքում եւ չի հայտնաբերվել, հայտնաբերվել է միայն հայ կնոջ դիմադրության շնորհիվ: Ընդ որում, մարդ չի սպանվել միայն պատահականության շնորհիվ` փամփուշտները վերջացել են, փորձել է զենքը լիցքավորել, Անի Ավետիսյանը դանակի հարվածներով վիրավորել է նրան եւ կանխել ավելի մեծ ողբերգությունը: «Հրապարակն» ադրբեջանցու ներթափանցման մասին զրուցել է սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Ստեփանյանի հետ:

– Ադրբեջանցի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափանցման այս դեպքն ինչի՞ մասին է վկայում:

– Առաջինը` ո՞նց է Հայաստանի տարածք մտել, դա պրոբլեմ է: Չէ՞ որ սահմանը փակ պիտի լինի, ինչո՞ւ չեն նկատել իրեն, պիտի հայտնաբերված լիներ: Հատկապես այս վիճակում, երբ որ մենք վերահսկում ենք ամբողջ սահմանը, ե՛ւ բանակը, ե՛ւ սահմանապահները կան: Նա պիտի հայտնաբերվեր, ինչո՞ւ չի հայտնաբերվել: Եթե մեզ տեղյակ են պահել, որ նա արդեն մեր տարածքում է, ինչո՞ւ մերոնք հետախուզում չեն հայտարարել, ժողովրդին չեն զգուշացրել, եւ հասել է այն աստիճանին, որ մարդը մտել է 15-20 կմ խորությամբ` հասարակ բնակչի տուն անօրինական ձեւով, օգտվել է նրա ունեցվածքից, կրակել, վիրավորել է այդ կնոջը:

– Ո՞ր պատկան մարմիններն են առաջին հերթին պատասխանատու այս միջադեպի համար:

– Սահմանը հսկողները, ես չգիտեմ՝ սահմանապահնե՞րն են կանգնած սահմանի այդ հատվածում, թե՞ բանակի զորամասերն են․ ամբողջությամբ չեն սահմանապահները հսկում սահմանը, եթե սահմանապահների վերահսկողության հատվածում է դա եղել, ապա սահմանապահներն են մեղավոր, եթե բանակի վերահսկման գոտում է եղել, ուրեմն բանակն է մեղավոր: Հայաստանի տարածքում ուժային կառույցները պիտի համագործակցեին իրար հետ․ ԱԱԾ-ն՝ ոստիկանությանը, ոստիկանությունն ԱԱԾ-ին տեղյակ պահեր, առաջինը տեղեկացված մարմինը պիտի տարածեր ինֆորմացիան մյուս ուժային կառույցներին, եւ ինչ-որ ձեւով ժողովրդին զգուշացնեին, որ զինված մարդ կա, վտանգավոր է, զգույշ եղեք, հայտնաբերելու դեպքում տեղյակ պահեք համապատասխան կառույցներին, բայց դա չի արվել:

– Նախկինում, մինչեւ 2020 թվականը այդպիսի միջադեպ հիշո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինվորականն այդ խորությամբ ՀՀ տարածք ներթափանցեր:

– Մինչեւ 2018 թիվը նման դեպք չեմ հիշում, ինչ-որ բաներ եղել են, որ մերոնք էլ են իրենց տարածքում հայտնվել, իրենք էլ՝ մերոնց, բայց դա այլ ձեւի է եղել, այսպես չի եղել: Բայց այս ձեւի, որ մտնի, կրակի-մրակի, չի եղել: 2-3 տարի առաջ էլ էր դեպք եղել, երբ երկու ադրբեջանցի զինվորական մտել էին, մարդ էին սպանել, բայց ուղղակիորեն ասել, որ նա դիվերսանտ է՝ ես մի քիչ կասկածում եմ, որովհետեւ դիվերսանտն այսպես չի վարվում, դա դիվերսանտի վարք չէ, դիվերսանտն ի՞նչ գործ ունի՝ մտնի մեկի տուն, պառկի: Դիվերսանտն ինչ-որ խնդիր է լուծում:

– Իսկ հնարավոր չէ՞, որ հոգեբանական ճնշում տարածելու նպատակ ունենան, վախ տարածեն:

– Եթե այդ նպատակը կա, ուրեմն նրանք պիտի մտածեին սրան հետ տանել, այդ դեպքում ինչի՞ հետ չեն տարել՝ դատապարտելու են:

– Այս միջադեպին քաղաքական պատասխանատվություն պե՞տք է հաջորդի, թե՞ ոչ, պատկան մարմինների ղեկավարները պատասխանատվություն պե՞տք է կրեն, թե՞ ոչ:

– Պետք է կոնկրետ որոշում կայացնեն ու մեղավորին պատժեն` դա պարտադիր է: Խորհրդային Միության ժամանակ, երբ մարդն անցնում էր սահմանը, սահմանապահ ջոկատի հրամանատարին էին պաշտոնից հեռացնում:

– Մտահոգի՞չ է այս իրավիճակը, ըստ Ձեզ, երբ ադրբեջանցի զինվորականը, ենթադրենք՝ նույնիսկ ոչ դիվերսանտ, անցնում է սահմանը, Հայաստանի խորքն է մտնում, փորձում կրակել խաղաղ բնակիչների վրա: Բանակի, մեր սահմաններին տիրող վիճակի մասին ի՞նչ է սա ասում:

– Գիտեք, խնդիրը մեզ մոտ չէ միայն, եթե ադրբեջանցի զինվորը փախել է զորամասից, սահմանը խախտել-անցել է, ուրեմն Ադրբեջանն էլ պրոբլեմ ունի, այդ դեպքում նրանց մոտ ո՞նց է պահպանվում սահմանը, դա էլ է հարց: Նրանց մոտ էլ, ուրեմն, սահմանը պահելու պրոբլեմ կա, եթե, իհարկե, իրենք համարում են, որ փախել է այդ զինվորը: Իսկ թե ինչ պատճառով է փախել, չգիտեմ` ստորացրել են, ծեծել են, թե ինչ, բայց եթե նա զենքը ձեռքին փախել, եկել-մտել է Հայաստանի տարածք, հանցագործություն է կատարել՝ դա մի քիչ ուրիշ է:

– Ամեն դեպքում, Ադրբեջանը Հայաստանից նման վտանգ չունի, ինչպես մենք՝ նրանցից:

– Դե, իրենք իրենց դարդուցավով թող զբաղվեն, բայց մեր տարածք ադրբեջանցու մտնելն արդեն պրոբլեմ է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանը պատրաստ է ամեն ինչ առաջարկել հանուն հակամարտության դադարեցման․ Թրամփը լավատես է

Իրանը պատրաստ է ամեն ինչ առաջարկել հանուն հակամարտության դադարեցման․ Թրամփը լավատես է Thu, 08 Oct…

14 րոպե ago

#Ուղիղ․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության հանդիպումը` անհետ կորած զինծառայողների ծնողների հետ

#Ուղիղ․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության հանդիպումը` անհետ կորած զինծառայողների ծնողների հետ Thu, 08 Oct 2026 14:22:06…

22 րոպե ago

Դու կամ քո պաշտպանության նախարարը առաջինը պետք է գնայիք ընտանիքի կողքը կանգնեիք

Դու կամ քո պաշտպանության նախարարը առաջինը պետք է գնայիք ընտանիքի կողքը կանգնեիք Thu, 08 Oct…

25 րոպե ago

ՀՀ ներխուժած զինված ադրբեջանցու հարցը մտահոգո՞ւմ է ԱՄՆ ժամանակավոր հանձնակատարին

ՀՀ ներխուժած զինված ադրբեջանցու հարցը մտահոգո՞ւմ է ԱՄՆ ժամանակավոր հանձնակատարին Thu, 08 Oct 2026 14:12:55…

31 րոպե ago

Ի՞նչ են քննարկել ԱՄՆ ներկայացուցչի հետ. Լևոն Քոչարյանը մանրամասներ հայտնեց

Ի՞նչ են քննարկել ԱՄՆ ներկայացուցչի հետ. Լևոն Քոչարյանը մանրամասներ հայտնեց Thu, 08 Oct 2026 14:10:31…

33 րոպե ago

Թրամփը չի՞ շնորհավորել Պուտինին

Թրամփը չի՞ շնորհավորել Պուտինին Thu, 08 Oct 2026 14:00:34 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր…

43 րոպե ago