Ինչ է սպասվում օնլայն առևտրով զբաղվողներին

Ինչ է սպասվում օնլայն առևտրով զբաղվողներին

Thu, 08 Oct 2026 11:07:21 +0400


2027 թվականի հունվարի 1-ից էլեկտրոնային առևտրի հարթակները նոր պարտավորություն կունենան․ դրանք յուրաքանչյուր ամիս Պետական եկամուտների կոմիտեին պետք է տեղեկություններ փոխանցեն Հայաստանից ԵԱՏՄ անդամ այլ երկրներ իրականացված առցանց վաճառքների վերաբերյալ։

Կառավարությունը հաստատել է համապատասխան որոշման նախագիծը, որը վերաբերում է այն դեպքերին, երբ Հայաստանում գրանցված կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը առևտրային հարթակի միջոցով ապրանք է վաճառում ԵԱՏՄ մեկ այլ երկրում բնակվող ֆիզիկական անձի։

Նոր կարգավորմամբ հարթակները ՊԵԿ-ին պետք է տրամադրեն տեղեկություններ վաճառողի, վաճառված ապրանքի և դրա տեղափոխման վերաբերյալ։ Եթե ապրանքի տեղափոխումը հաստատող փաստաթուղթ կա, ապա պետք է ներկայացվեն նաև դրա համարը և ամսաթիվը։

Տեղեկատվություն պետք է փոխանցվի նաև ապրանքի վերադարձի կամ արդեն վճարված պատվերից գնորդի հրաժարվելու դեպքում։

Տվյալները ՊԵԿ-ին կներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով՝ յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 20-ը։ Եթե հարթակը հետագայում իր փոխանցած տեղեկություններում սխալ հայտնաբերի, պարտավոր կլինի ՊԵԿ-ին ուղարկել ճշտված տվյալներ։

Միաժամանակ նախագծով պարտավորություններ են սահմանվում նաև ՊԵԿ-ի համար։ Հարկային մարմինը հարթակից ստացված տեղեկատվությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում պետք է հասանելի դարձնի համապատասխան վաճառողին՝ այն տեղադրելով նրա անձնական էջում։

Նախագծով կարգավորվում է նաև ԱԱՀ-ի հարցը։ Եթե Հայաստանից ԵԱՏՄ մեկ այլ երկիր ապրանք է վաճառվում էլեկտրոնային առևտրի հարթակի միջոցով, վաճառողը կարող է տվյալ գործարքի մասով ԱԱՀ չվճարել։ Դրա համար ՊԵԿ-ը պետք է հարթակից ստանա վաճառքը հաստատող համապատասխան տվյալները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մենամարտի ժամանակ սպանել է 75-ամյա մրցավարին․ շոուն չստացվեց

Մենամարտի ժամանակ սպանել է 75-ամյա մրցավարին․ շոուն չստացվեց Thu, 08 Oct 2026 17:30:12 +0400 Մեքսիկացի…

11 րոպե ago

«Գոնե 10 հոգու տեղ ասեք՝ ձեր թուրքին վերցրեք, գնացեք»

«Գոնե 10 հոգու տեղ ասեք՝ ձեր թուրքին վերցրեք, գնացեք» Thu, 08 Oct 2026 17:28:35 +0400…

13 րոպե ago

Եթե չգիտես՝ ով ես եղել, հեշտ կհամակերպվես նրա հետ, թե ով ես դարձել

Եթե չգիտես՝ ով ես եղել, հեշտ կհամակերպվես նրա հետ, թե ով ես դարձել Thu, 08…

26 րոպե ago

Նարեկ Կարապետյանը Կիպրոսի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է երկկողմ համագործակցության ընդլայնումը

Նարեկ Կարապետյանը Կիպրոսի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է երկկողմ համագործակցության ընդլայնումը Thu, 08 Oct 2026…

30 րոպե ago

Բալիում վտանգավոր է․ վայրի կապիկները սկսել են հարձակվել մարդկանց վրա

Բալիում վտանգավոր է․ վայրի կապիկները սկսել են հարձակվել մարդկանց վրա Thu, 08 Oct 2026 17:00:47…

41 րոպե ago

Գորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում

Գորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Thu, 08 Oct 2026…

51 րոպե ago